Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է մոլորակի ամենահարուստ բնակիչների ամենամյա վարկանշային աղյուսակը, որն այս տարի նորից գլխավորել է Microsoft-ի համահիմնադիր, հայտնի բարեգործ Բիլ Գեյթսը:
Զեկույցի հեղինակները Գեյթսի կարողությունը գնահատել են 86 մլրդ դոլար: Համեմատության համար նշվում է, որ անցած տարի ամերիկացու կարողությունը եղել է 75 մլրդ:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ներդրող Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը 1 տարում ավելացել է 14.8 մլրդ-ով ՝ հասնելով 75.6 մլրդ դոլար ցուցանիշի:
Փաստաթղթի հեղինակներն արձանագրել են, որ անցած 1 տարում աշխարհում ապրող միլիարդատերերի թիվն ավելացել է 13%-ով՝ հասնելով 2.043-ի: Ըստ մասնագետների՝ անցած 31 տարվա ընթացքում սա միլիարդատերերի թվի տարեկան աճի ամենաբարձր ցուցանիշն է:
Ընդհանուր առմամբ, Forbes-ի ցանկում կա տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող 183 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը հասնում է 1 տրլն-ի:
Հետաքրքրական է, որ ցանկում միլիարդատերերի թվով առաջատար երկիրն ԱՄՆ-ն է (565), որին հաջորդում են Չինաստանը (319) և Գերմանիան (114):
1. Բիլ Գեյթս (Microsoft-ի համահիմնադիր), 86 մլրդ դոլար,
2. Ուորեն Բաֆեթ, ներդրող, 75.6 մլրդ դոլար,
3. Ջեֆ Բեզոս, Amazon-ի հիմնադիր, 72.8 մլրդ դոլար,
4. Ամանսիո Օրտեգա, Inditex-ի հիմնադիր, 71.3 մլրդ դոլար,
5. Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի հիմնադիր, 56 մլրդ դոլար,
6. Կառլոս Սլիմ, մագնատ, 54.5 մլրդ դոլար,
7. Լարի Էլիսոն, Oracle-ի համահիմնադիր, 52.2 մլրդ դոլար,
8. Չարլզ Կոխ, գործարար, 48.3 մլրդ դոլար,
9. Դևիդ Կոխ, գործարար, 48.3 մլրդ դոլար,
10. Մայքլ Բլումբերգ, Bloomberg-ի հիմնադիր, 47.5 մլրդ դոլար։
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
12:53
12:42
12:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15