Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության հանդիսավոր արարողության ժամանակ քուրդ քաղաքական գործիչները կոչ են արել քաղաքացիներին դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգի առաջարկին, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Տոնակատարության ժամանակ, մասնավորապես, ելույթ է ունեցել Թուրքիայի Մարդին քաղաքի նախկին քուրդ քաղաքապետ, մի քանի անգամ ազատազրկման դատապարտված Ահմեդ Թյուրքը, որը կոչ է արել քրդերին հիշել պետության բոլոր հալածանքներն ու դեմ քվեարկել Էրդողանի բռնակալությանը:
«Քուրդ ժողովուրդն ամբողջ Քուրդիստանի տարածքում մեծ մարտահրավերի առաջ է կանգնած: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ամեն տեսակի խաղ խաղում են մեզ հետ», - ասել է Թյուրքը:
Նշենք, որ Նովրուզի տոնակատարությունների իրականացումը երկար տարիներ արգելվել է Թուրքիայում` որպես ազգային ու քրդամետ քարոզչություն, ինչպես նաև՝ անվտանգության նորմերից ելնելով: Այդ արգելքը չեղարկվել է միայն վերջին տարիներին, այն էլ`մասամբ:
Նովրուզի տոնակատարությունը Թուրքիայում քաղաքական բնութագիր է ստացել նաև մեկ այլ պատճառով. 2013թ.-ին քրդական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանը Նովրուզի ժամանակ հանդես եկավ պատմական հայտարարությամբ՝ կոչ անելով քուրդ զինյալներին վայր դնել զենքը և դիվանագիտական պայքար սկսել քրդերի իրավունքների համար:
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44