Ի պատասխան Արամ Զավենի Սարգսյանի հերթական հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե Արամ Զավենի Սարգսյանը ընդդիմադիր լինելու չափորոշիչ է համարում սեփականություն ունենալը, ապա Արամ Զավենի Սարգսյանին հիշեցնենք, որ ինքը ևս Արարատում խոշոր սեփականատեր է`մասնավորապես, ունի կրի հանք և ըստ այդմ, Արամ Սարգսյանի չափորոշիչներով ինքը որևէ կերպ չի կարող լինել ընդդիմադիր: Ի դեպ Արամ Սարգսյանին է պատկանում նաև Արարատ ցեմենտի հին գործարանը, որը վերջինս աշխատեցնելու ունակություն չունենալու պատճառով «զապչաստ»` մաս-մաս վաճառում է: Արամ Սարգսյանը, փաստորեն, սեփական օրինակով ապացուցում է, որ ինքը ընդդիմություն չէ այլ իշխանության շահերի սպասարկու: Ի դեպ, առնվազն հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարող է այս իշխանության հրաժարականը պահանջել մեկը, որի եղբայրը աշխատում է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախարար Վիգեն Սարգսյանի օգնական, և ամեն ինչ անում է այս իշխանության վերարտադրության համար: Իսկ ինչ վերաբերում է «Արարատ ցեմենտին», եթե Արամ Սարգսյանի հիշողությունը լուրջ տատանումներ ունի, ապա վերջինիս հիշեցնեմ, որ «Արարատ ցեմենտը» իր ղեկավարության տարիներին Ռուսաստանին կուտակել էր գազի ահռելի պարտքեր, և որպիսի գործարանը չանցնի ռուսական կողմին, Գագիկ Ծառուկյանը պարզապես փրկել է գործարանը»:
Նյութի աղբյուր Elq.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26