Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին այսօր հանդես են եկել մամլո ասուլիսով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ բելգիացի պատգամավորներն, հերթական անգամ այցելելով Արցախ, մեծ տպավորություններ են ստացել: Անդրե դե Բյուս դե Վարնաֆն իր խոսքում ասել է, որ իրենց համար ուրախալի է Արցախ գալը և անձամբ այստեղ իրականությունը տեսնելն ու բացահայտելը: «Մենք հետաքրքրված ենք Արցախով: Սա այն երկիրն է, որտեղ կան իրական ժողովրդավարական արժեքներ. մարդիկ պայքարում են այդ արժեքների պահպանման ու զարգացման համար:Այստեղ գործում է մտքի, խոսքի, գաղափարի ազատությունը. դրանք եվրոպական արժեքներ են և շատ կարևոր: Մեր այցի նպատակը նաև այն է, որպեսզի տեսնենք, թե Արցախում մարդիկ ինչպես են ապրում ու պայքարում իրենց ազատության, արդարադատության և ժողովրդավարական արժեքների համար: Ինքս արդեն երրորդ անգամն է, որ Արցախում եմ. ես այստեղ մեծ առաջընթաց եմ տեսնում: Բարձրաստիճան այրերի հետ մեր հանդիպումներից մենք շատ բան իմացանք. այստեղ մեծ տեմպերով զարգանում է մշակութային կյանքը, առողջապահության ոլորտում լուրջ առաջընթացներ է գրանցվել»,- ասել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և հավելել, որ Արցախ գալու իրենց նպատակը ժողովրդավարական այս երկիրը բացահայտելը չէ միայն, այլ նաև արցախցիների հետ համագործակցության և շփման եզրեր գտնելը: «Մենք պիտի համագործակցենք 3 ոլորտների ուղղությամբ՝ առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության»,-նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը: Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Պիեռ Կոմպանին էլ ընդգծել է. «Ես այստեղ հասկացա, որ արցախցիներն անջատողականներ չեն. դուք ձեր պայքարն իրականացնում եք հանուն արժեքների: Հանուն ազատությանն և անկախության դուք ստիպված եք եղել շատ մեծ գին վճարել: Իրական ժողովրդավարությունը դուք վաստակել եք: Հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր պայքարում դուք մենակ չեք»: Artsakhpress.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26