Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցվելու: Քաղաքային իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու՝ Քյոլնի Հայ համայնքի եկեղեցական վարչության կողմից հնչեցված առաջարկը: Հուշակոթողի, ապրիլի 24-ին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանի հետ:
– Պրն Օտապաշեան, ինչո՞ւ հենց այդ քաղաքում է որոշվել կանգնեցնել հուշարձանը եւ ինչու հենց Բրուք Լեմբահեր Վեգ շրջանում գտնվող գերեզմանատանը:
– Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ մոտ 9-10, կան կանգնեցված հուշակոթողներ, որոնք օրհնված են եկեղեցականների կողմից: Բեռլինում ունենք երկու հուշարձան, որոնցից մեկը կրկին գերեզմանատանն է կանգնեցված. այն նվիրված է զոհված հայերի, հույների եւ ասորիների հիշատակին, այսինքն՝ այս կանգնեցվող հուշակոթողը ոչ առաջինն էր, ոչ վերջինը: Գերեզմանոցը շատ մեծ է, դրա մի մասը հատկացված է մեզ: Ինչպես գիտենք, շատ երկրներում հայկական գերեզմանոցներում նույնպես մասնավոր բաժիններ կան, որոնք նահատակների կամ ցեղասպանության զոհերին են հատկացված: Նպատակն այն էր, որ ամեն անգամ այնտեղ այցելելիս հայերը հիշեն զոհերին եւ ոչ միայն հայերը, նաեւ շատ գերմանացիներ կտեսնեն հուշարձանը, որի վրա փորագրված գրությունը պետք է լինի հայերենով եւ գերմաներենով:
– Ե՞րբ է նախատեսվում կանգնեցնել այն:
– Կարծում եմ՝ մեկ կամ երկու ամիս հետո այն արդեն կկանգնեցվի:
– Քաղաքային խորհրդում կայացված որոշման քննարկումների ժամանակ արդյո՞ք ճնշումներ եղել են հուշարձանի տեղակայման հետ կապված:
– Այո, եղան, քանի որ Քյոլնի քաղաքային խորհրդում կային մասնակից անձինք (թուրքեր) եւ նրանց հետ համագործակցող կազմակերպություններ, որոնք Թուրքիայի շահերին համապատասխան էին գործում, ի վերջո հենց խորհրդի գերմանացի անդամներ, որոնք այս կամ այն պատճառով նրանց էին հետեւում: Պետք չէ մոռանալ, որ այս գործընթացները շուրջ երկու տարի տեւեցին, բայց կուսակցությունների մեծամասնությունը մեր կողմից եղավ:
– Պրն Օտապաշեան, ի ՞նչ կասեք Գերմանիայի՝ մասնավորապես, Քյոլնի հայ համայնքի վերաբերյալ: Որքա ՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:
– Գերմանիայի հայերի թիվը տատանվում է 50-70 հազարի սահմաններում, սակայն ես վստահ չեմ թվաքանակի հարցում, քանի որ վերջին տարիներին Հայաստանից եկողների թիվը շատ է: Քյոլնի պարագայում կարող եմ ասել, որ նրանք շուրջ 8000-ն են, բայց նորից ոչ այդքան վստահ, որովհետեւ թվերը փոփոխական են: Նրանք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում. կան մարդիկ, որ սկսել են սեփական գործ, առեւտրի խանութներ ունեցողներ, համալսարանական ոլորտներում աշխատողներ:
– Ընդհանրապես Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո ինչպիսի՞ն են երկրում տիրող տրամադրությունները հայերի հանդեպ:
– Հայերի հանդեպ տիրող տրամադրությունները մինչեւ այսօր վատ չեն եղել: Ես գրեթե 50 տարի այստեղ եմ ապրում եւ կարող եմ ասել, որ ավելի ու ավելի է լավանում: Սկզբում, այսինքն՝ 60-ականներին շատերը հայերին չէին ճանաչում, ավելի ճիշտ քչերն էին ճանաչում, իսկ 1988-ի վերջերը, այսինքն՝ երկրաշարժից մինչեւ այսօր գրեթե չկա մեկը, ով չճանաչի հայությանը, մանավանդ Հայոց ցեղասպանության՝ նախորդ տարվա ընդունումից հետո:
– Մոտենում է ապրիլի 24-ը, ինչ-որ միջոցառումներ այդ կապակցությամբ նախատեսվո՞ւմ են:
– Ապրիլ 24-ի միջոցառումներն ամեն տարվա նման այս տարի եւս տեղի պիտի ունենան բոլոր հայ համայնքներում: Կանցկացվեն ժողովներ, որոնց կհրավիրվեն Գերմանիայի կուսակցությունների անդամներ: Հիմա դեռ մի փոքր դժվար է ներկայացնել բոլոր համայնքներում իրականացվելիք ծրագրերը:
168.am
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55