«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքացիներին կաշառել: Իսկ ԿԸՀ-ն աչք է փակում կատարվածի վրա: Մարտի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կ. Կարապետյանին խնդրել է իրեն ժամացույց նվիրել: Վարչապետն էլ չէր մերժել. իր խորհրդականին հանձնարարել է վերցնել քաղաքացու տվյալները, որպեսզի ժամացույցը փոխանցեն: Կատարվածն այլ բան, քան ՀՀ ԸՕ խախտում, դժվար է որակել: ԸՕ 19 հոդվածի համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Կատարվածն ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում, երբ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել էր օգնել գյուղացիներին, ԿԸՀ-ն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով օրենքի խախտման մասին: Մինչդեռ ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի դեպքում նրանք լուռ են: «Ես անձամբ տեղյակ չեմ, անկեղծ ասած, հետեւաբար չեմ կարող որեւէ դատողություն անել,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով,-յուրաքանչյուր հանգամանք պետք է գնահատվի՝ դիտարկելով բոլոր մանրամասն հանգամանքները»: Նա խոստացավ ուսումնասիրել հարցը ու եզրակացություն անել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:53
16:30
16:17
15:55
15:47
14:47
14:22
14:21
14:09
14:03
13:45
13:28
13:13
12:38
11:52
11:35
11:18
10:59
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02