Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսին է փոխանցել Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ նոր տեղեկություններ պարունակող մի շարք փաստաթղթեր:
Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` Չավուշօղլուն շեշտել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ազդող հիմնական հանգամանքները հենց Գյուլենի արտահանձնումն է, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) ցուցաբերվող աջակցությունը:
Թուրք նախարարը հայտնել է, որ Թուրքիան հուսով է՝ ԱՄՆ նախագահի նոր վարչակազմը կվերանայի իր դիրքորոշումն այս հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44