Արտաշատի Սբ. Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցու բակում շուտով իր տեղը կունենա 3 մ 3 սմ բարձրությամբ խաչքար-հուշակոթողը՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների: Խաչքար-հուշակոթողը հեղինակած ճարտարապետ-քանդակագործները մարզաբնակ հայր և որդի Ռաֆիկ և Լևոն Խաչատրյաններն են: Խաչքարի վրա փորագրված են Աստվածաշնչյան հետևյալ տողերը. «Հիշատակ արդարոց օրհնությամբ եղիցի»:
Խաչքար-հուշակոթողի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 29-ին: Խաչքարի մեկենասն է Աբրահամյան ընտանիքը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Խաչատրյանը նշել է, որ այս խաչքարը մի յուրօրինակ հուշակոթող կդառնա հայրենասեր նահատակների համար, իսկ վայրը, որտեղ տեղադրված է խաչքարը՝ յուրօրինակ ուխտատեղի: «Մենք մեր յուրաքանչյուր խաչքար յուրահատուկ սիրով ենք կերտում, այնքան ջերմություն ու սեր է ներդրվում աշխատանքը կատարելիս, որ խաչքարերը մի տեսակ հարազատանում ու մտերմանում են մեզ: Թեև դժվար է նրանցից ամեն անգամ բաժանվելը, բայց գիտակցելով, թե ինչ նպատակի են ծառայում՝ մեզ համար փոքր- ինչ մխիթարական է դառ նում»,- ընդգծեց կրտսեր Խաչատրյանը:
Հեղինակների անձեռակերտ թվացող խաչքարերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում. դրանք հանգրվանել են Կանադայում, Լիբանանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չիկագոյում, Սլովակիայում, այլուր: Իսկ հայրենիքում 60 հուշակոթող- խաչքարերի տակ հանգչում են արցախյան գոյամարտի նահատակները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26