Ալիևը խճճվում է իր իսկ հյուսած սարդոստայնում
Ապրիլյան ռազմական ավանտյուրան թանկ է նստում հենց ադրբեջանական տնտեսության վրա: Այս երկրի վիճակագրական պետական կոմիտեն շարունակում է արձանագրել տնտեսության անկումը, որը հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար կազմել է 4,5%:
Անկման պատճառ է դառնում նախ ոչ միայն երկար տարիներ ՀՆԱ-ի աճը ապահովող զուտ արտահանման ծավալների կրճատումը, այլ նաև նախկինում ոչ պակաս ՀՆԱ-ի աճին խթանող ներդրումների կրճատումը, որը այս ժամանակահատվածի համար կրճատվել է 31,1%-ով: Եթե արտահանումը նվազում է նավթի ծավալների կրճատման և գների նվազման արդյունքում (ապրիլին նավթի արդյունահանումը նվազել է 23,7%-ով), ապա ներդրումները նվազում են ոչ միայն նավթադոլարների հոսքի կրճատման, այլ նաև Ալիևի կողմից ռազմական միջադեպերի հաճախակի սրման և Հայաստանի կողմից Ադրբեջանի տնտեսական և էներգետիկ տարբեր ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների սպառնալիքների արդյունքում:
Այսինքն Ադրբեջանի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառը ոչ միայն նավթի ցածր գներն են, այլ նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ալիևի վարած քաղաքականությունը: Այլ կերպ ասած, եթե նավթի ցածր գները վատացնում են ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իսկ Ալիևը փորձում է այն շեղել Արցախի սահմաններում պատերազմ հրահրելով, ապա դա էլ իր հերթին բերում է տնտեսության մեջ ներդրումների կրճատմանը, որն էլ մի քանի անգամ էլ ավելի է խորացնում առանց այդ էլ վատթար սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այսինքն, Ալիևի տխմար քաղաքականության արդյունքում Ադրբեջանը էլ ավելի է խճճվում իր իսկ ղեկավարի հյուսած սարդոստայնի մեջ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34