Երեւանի պետհամալսարանի ուսանողները Բերձորում Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ են հիմնել: ԵՊՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների՝ մարտի 19-ից մեկնարկած եռօրյա այցն Արցախ այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ Առաջին օրը համալսարանականները եղան Դադիվանք եւ Գանձասար վանական համալիրներում, ծանոթացան վանքերի պատմությանը, ճանաչողական այց կատարեցին Ստեփանակերտի եւ Շուշիի պատմամշակութային վայրեր:
Հաջորդ օրը ուսանողներն ուղեւորվեցին արցախյան մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը, որտեղ Լեոնիդ Ազգալդյանն ավարտել է իր մարտական ուղին: Հենց այնտեղ էլ տեղի ունեցավ համերգային ծրագիրը. հայրենասիրական երգ ու պարով, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմություններով համալսարանականները ոգեկոչեցին հերոսի հիշատակը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով Լեոնիդ Ազգալդյանի գործունեությանը, փաստեց. «Լեոնիդ Ազգալդյանն առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակի մասին: Այն ժամանակ շատերը չէին հասկանում, որովհետեւ Լեոնիդը բնավորությամբ կտրուկ էր, խիստ, բայց մեծագույն համոզվածություն ուներ, որ ֆիդայական շարժումով ազատագրական պայքարը լուծել չի լինի. ազգային բանակ է պետք: Նա այսօր համալսարանի, մեր ժողովրդի հպարտությունն է, եւ մենք գլուխ ենք խոնարհում Լեոնիդի հիշատակի առաջ՝ որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակաշինության սկզբնավորողի»:
Զինվորներին ողջունեցին նաեւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Վերադարձի ճանապարհին համալսարանականները եղան նաեւ Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի մոտ: Գագիկ Գինոսյանը, ով նույնպես Ազգալդյանի ջոկատից է եղել, պատմեց կարեւորագույն դրվագներ իրենց մարտական ուղուց: Արցախ կատարած այցի երրորդ օրը համալսարանականները Բերձորում հիմնեցին Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ:
ԵՊՀ ռեկտորատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, ավագների խորհրդի, ԵՊՀ ուսանողական խորհրդի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող ծրագիրն ունի 10 տարվա պատմություն, եւ ամեն այցելությանն ընդգրկվում են նոր ուսանողներ:
Նշենք, որ Արցախ կատարած այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26