Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու` Ուկրաինայի Զինված ուժերի և զորամիավորումների հետ համագործակցության Սինոդալ բաժնի նախագահ, Աստվածաբանական կանոնական հանձնախմբի նախագահ Բելոցերկովի և Բոգուսլավի միտրոպոլիտ Ավգուստինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Վրթանես Սրբազանը Նորին Սրբությանը տեղեկացրեց Քույր Եկեղեցու պատվիրակության` Հայաստան այցի նպատակի, համատեղ կազմակերպվող միջոցառումների, ինչպես նաև բանակում հոգևորականների ծառայության շուրջ ունեցած քննարկումների մասին:
Այնուհետև Ավգուստին միտրոպոլիտին ու նրա պատվիրակությանը ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այս համագործակցությունը վառ վկայությունն է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մոսկվայի Պատրիարքության միջև առկա սերտ ու գործակցային հարաբերությունների: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների զանազան կառույցների արգասավոր համագործակցության արդյունքում տեղի է ունենում գործունեության տարբեր ոլորտներում կուտակված հարուստ փորձառության փոխանակում, ինչը նպաստում է քրիստոնեական հոգեխնամ առաքելության առավել արդյունավոր իրականացմանը:
Նորին Սրբությունն անդրադարձավ նաև ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության կառույցի ձևավորմանը և գործունեությանը` ընդգծելով, որ վերջին ապրիլյան իրադարձությունները ևս փաստեցին, թե որքան կարևոր է հոգևորականների հովվական ծառայությունը բանակում: Նորին Սրբությունը գնահատանքով նշեց, որ այդ ծանր օրերին նրանք ոչ միայն զորակցում ու քաջալերում էին զինվորներին, այլև այցելում ու մխիթարում էին մարտական գործողություններում հայրենյաց պաշտպանության համար զոհվածների սգակիր ընտանիքներին:
Զրույցի ընթացքում, ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը, Նորին Սրբազնություն Ավգուստին միտրոպոլիտը ներկայացրեց այն գործակցությունը, որ առկա է Մոսկվայի Պատրիարքության Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու և Ուկրաինայի Հայոց թեմի միջև, ինչպես նաև Ուկրաինայում բանակի և Եկեղեցու հարաբերությունները: Նա իր հերթին կարևորեց ճանաչողական փոխացելությունների կազմակերպումը` վստահություն հայտնելով, որ այցն արդյունավետ կլինի նաև փորձառության փոխանակման տեսանկյունից:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց նրանց` իրենց առաքելության արդյունավորման մաղթանքով:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33