ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 22-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին և առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին:
Ողջունելով դիտորդական առաքելության ղեկավարին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարևորել է դիտորդական առաքելությունների գործունեությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում: ԱԺ նախագահի խոսքով՝ դրանք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը և ընտրական համակարգի կատարելագործմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Մենք բարեխղճորեն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողություններն ու գնահատականները և փորձում ենք իրականություն դարձնել այն առաջարկությունները, որոնք ներկայացնում են դիտորդները»:
ԱԺ նախագահը փաստել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման, ինչպես նաև ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է ԵՄ կողմից կատարված ներդրումն ընտրությունների կազմակերպման գործում և շնորհակալություն հայտնել այն միջազգային կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման հարցում:
Կարևորելով քաղաքական երկխոսությունն իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև՝ ԱԺ նախագահը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումն ուղղված է ոչ միայն ընտրական համակարգի կատարելագործմանը, այլև ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցել բոլոր դիտորդական առաքելությունների հետ և ակնկալում են մանրակրկիտ և անաչառ դիտարկում, ինչպես նաև ընտրությունների անկողմնակալ գնահատում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յան Պետերսենը նշել է, որ արդեն չորս շաբաթ առաքելությունն աշխատում է Հայաստանում՝ թիմեր տեղակայելով Երևանում և մարզերում: Յան Պետերսենի հավաստիացմամբ առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահի, ԿԸՀ նախագահի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ: Յան Պետերսենը փաստել է, որ դիտարկվող բոլոր երկրներում առաքելությունը դիտարկումն անցկացնում է ստանդարտ մեթոդաբանությամբ և կարևորում դիտարկման նույն ձևն ամենուր:
Առաքելության ղեկավարի խոսքով՝ մանրազնին ուսումնասիրվում են երկրի օրենսդրությունը, լրատվական դաշտը և բուն ընտրարշավը: Հաջորդ շաբաթ առաքելությանը կմիանան 250 կարճաժակետ դիտորդներ և 110 խորհրդարանականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Յան Պետերսենը նշել է, որ իրենք համագործակցում են բոլոր դիտորդների հետ և երկու ամիս հետո կհրապարակվի վերջնական զեկույցը:
Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ իրենք խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հանդես կգան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իրենց դիտարկումները և տալով միասնական գնահատական, սակայն Երևանում կմնան մինչև ապրիլի 14-ը:
Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը հանգամանալից պատասխանել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին և առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին հետաքրքող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են Ընտրական օրենսգրքին, խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը և ռեյտինգային ընտրակարգին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01