Google ընկերությունը թողարկել է նոր` Android O օպերացիոն համակարգի թեստային տարբերակը, որը նախատեսված է մշակողների համար և հասանելի է սահմանափակ տեսակի սարքերում: Այս մասին հայտնում է Android Developers-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` ընկերությունն առանձնացրել է Android O-ի հիմնական առավելությունները: Համակարգը հագեցվել է ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածների համար նոր սահմանափակումներով, ինչն օգնում է բարելավել սարքի աշխատանքը: Այժմ ֆոնային ռեժիմի հավելվածները չեն կարող ինտենսիվ կերպով օգտագործել ինտերնետ տրաֆիկն ու GPS-ի տվյալներ
Նշվում է, որ փոփոխություններ են հայտնվել նաև բազմախնդրային համակարգում: Այժմ որոշ հավելվածներ հնարավորություն են ստացել աշխատել «պատկերը պատկերի մեջ» ռեժիմով: Այսպես, օրինակ, տեսանվագարկիչը կարող է բացվել առանձին մինի-պատուհանով` ամբողջ էկրանի վերևից` թույլ տալով տեղափոխել պատուհանն ու փոխել դրա մասշտաբը:
Հայտնի է, որ մշակման է ենթարկվել նաև «Կարգավորումներ» հավելվածը, ծանուցումների հատվածը, ստատուս-բարն ու համակարգի շատ այլ տարրեր:
Կայքի տվյալների համաձայն` նորույթը հասանելի է Nexus 5X, Nexus 6P, Nexus Player, Google Pixel, Pixel XL և Pixel C սարքերի համար: Այն նաև կարելի է աշխատեցնել Android-ի պաշտոնական էմուլյատորի միջոցով:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35