ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը հինգ տարվա ընթացքում կարևոր խնդիր է լուծել՝ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը և նպաստել երկրում աղքատության ցուցանիշի կրճատմանը: Այդ առումով, ծրագիրը ռազմավարական կարևորություն ունի մեր երկրի զարգացման համար:
Գործակցող կողմերի ղեկավարների հերթական շրջայցը եղել է Կոտայքի մարզում: Գեղաշեն և Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք: Այստեղ, կողմերի աջակցությամբ ավարտին է հասցվել մեկ կիսակառույցի շինարարություն, իսկ երկու տուն վերանորոգվել է: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել 6 ընտանիք:
Ծրագրի դրական ազդեցությունն արձանագրված ցուցանիշն է. հինգ տարվա ընթացքում բարեկեցիկ բնակարանային պայմաններով է ապահովվել 135 ընտանիք՝ 677 մարդ: Այդ նպատակի իրագործման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 333 մլն. դրամի ներդրում է կատարել: Ծրագրի առավել կարևոր՝ բարոյահոգեբանական կողմը, երկրի վաղվա օրվա նկատմամբ հավատի հաստատումն է: Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը սեփական երկրում բարեկեցիկ կենսամակարդակ ապահովելու անկարողությունն է: Երբ հաղթահարվում է հոգեբանական խնդիրը՝ ընտանիքը նախապատվություն է տալիս հայրենի հողի վրա ապրելուն: Ծրագրի գնահատումը ցույց է տվել, որ բնակարանաշինության ծրագրով աջակցություն ստացած ընտանիքներից ոչ մեկը չի արտագաղթել Հայաստանից:
Բարեկեցիկ բնակարանային պայմանները նպաստում են նրան, որ խոցելի ընտանիքները փոխեն իրենց կենսակերպը, ապահովեն իրենց երեխաների զարգացումը առավել նպաստավոր միջավայրում:
«Ավելի քան 15 տարի երազել ենք մեր տունն ունենալ: Այսօր կրկնակի երջանկություն է այս տան մեջ հյուրընկալել այն մարդկանց, ովքեր մեր երջանկությունն իրականություն դարձրին»,-ասել է Վարդանյան ընտանիքի մայրը՝ Քրիստինեն:
«Փորձենք միասին գնահատել այս ծրագիրը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված: Ուրախ ենք յուրաքանչյուրի ապրած երջանկությամբ: Հպարտ ենք, որ պատասխանատու մոտեցման մեր ռազմավարությունը արդյունք է տալիս՝ ոգևորելով հասարակությանը, մեր աշխատակիցներին և երկրում գործող այլ կազմակերպությունների: Ավելի քան 11 տարի առաջնորդվել ենք այս սկզբունքով և ձգտում ենք շարունակել նույն ոգով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ընտանիքի պահպանման, աղքատության և արտագաղթի նվազեցման ռազմավարական կարևորությունից զատ, այս համագործակցությունը գնահատելի ազդեցություն ունի նաև համայնքների զարգացման գործում: Հնգամյա համագործակցության ողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի սահմանափակվել միայն ֆինանսական ներդրում կատարելով, այլև, կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, պարբերաբար մասնակցել է ընտանիքների համար կառուցվող տների շինարարական աշխատանքներին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:




11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55