ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Էկոկենտրոնում իրականացվող միջդիսցիպլինար հետազոտություններն ուղղված են տարածքների էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը, էկոլոգիական ռիսկերի որոշմանը և բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը: Էկոկենտրոնը հագեցած է ժամանակակից անալիտիկ-լաբորատոր սարքավորումներով, համակարգչային բազայով և գեոսերվերով:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի միջառարկայական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն գյուղատնտեսության կարևորագույն խնդիրների լուծման համար, այդ թվում` կայուն ագրոպարենային համակարգերի ձևավորման մոդելների մշակում, սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատում, գյուղատնտեսական հողահանդակների քիմիական անվտանգության գնահատում, ՀՀ գյուղատնտեսության մեջ Global GAP միջազգային ստանդարտների ներդրում` գյուղմթերքի արտահանման ապահովման նպատակով, և այլն:
Այցի շրջանակում նախարարը տնօրեն Արմեն Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:
Ներկայացնելով «ԱՏՀ և հեռազինման տեխնոլոգիաներ, ժամանակակից մոտեցումներ գյուղատնտեսական խնդիրների լուծման գործում» ծրագիրը` ԱՏՀ և հեռազինման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը նշել է, որ այն իրականացվելու է ծրագրային համապատասխան փաթեթների, տիեզերական նկարների, դրանց վերծանման ծրագրերի բարձրակարգ մասնագետների օժանդակությամբ: Կենտրոնը կիրառում է JIC տիեզերական հեռազննման տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծման նպատակով:
Շուշանիկ Ասմարյանի խոսքով` այս իննովացիոն տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել հսկայական տեղեկատվական բազաներ, հավաքագրել փաստացի նյութը և կառավարել տվյալները որոշումների կայացման նպատակով: Կենտրոնն այսօր ունի մի քանի համազգային նախագծերի շնորհիվ հարստացված JIC համակարգի բազա, որը Արմեն Սաղաթելյանի խոսքով, աշխարհի լավագույն կիրառման օրինակներից մեկն է:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կենտրոնը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի փաթեթ JIC համակարգի կիրառման հնարավորությունների և ծառայությունների մատուցման ծրագրի վերաբերյալ` քննարկելու գյուղատնտեսության արդիական խնդիրների լուծման համար դրա կիրառման հարցը:
Էկոատմոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանն անդրադարձ է կատարել Հայաստանում գյուղատնտեսական հողերի աղտոտվածության խնդրին, ներկայացրել հողերի աղտոտվածության արդյունքները և ծրագրի առավելությունը: Տեղեկացնելով, որ կենտրոնը հետազոտություններ է իրականացնում նաև Արցախի Հանրապետությունում` Լիլիթ Սահակյանը հավելել է, որ հողերի աղտոտվածության տեսանկյունից Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր շրջաններից մեկն է:
Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ներկայացրել է կենտրոնի հնգամյա գործունեության ձեռքբերումներն ու արդյունքները, մասնավորապես, միջազգային դրամաշնորհների` Իտալիայի կառավարության կողմից կարողությունների զարգացման ծրագիրը, որի ընթացքում տեղայնացվել են սննդամթերքի ռիսկի գնահատման տարբեր բնագավառների միջազգային մեթոդներ:
Կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի պետ Բագրատ Մեժունցն իր հերթին ներկայացրել է գյուղատնտեսական կերահանդակների կենսազանգվածի, մասնավորապես, արոտավայրերի սննդարարության գնահատումը, հերթափոխ արածեցման ժամանակակից մեթոդները:
Ամփոփելով այցի արդյունքները` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է կենտրոնի սերտ համագործակցության կարևորությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ` ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման և լուծման նպատակով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01