Հայաստանը ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ինդեքս 2016»-ում աշխարհի 188 երկրների ցանկում զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշը 0,743 է, և այդ ցուցանիշով այն մարդկային զարգացման բարձր մակարդակով երկրների շարքում է: Վարկանշային ցանկում 84-րդ տեղը Հայաստանը կիսում է Ուկրաինայի հետ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ամենամյա զեկույցը հրապարակվել է մարտի 21-ին Ստոկհոլմում, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի կայքը:
Զեկույցում Վրաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը, Թուրքիան՝ 71-րդ տեղը, Ադրբեջանը՝ 78-րդ տեղը, իսկ Իրանը՝ 69-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը, Միացյալ Նահանգները 10-րդ տեղում է:
Զեկույցի համաձայն՝ մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակը գրանցած առաջին հինգ երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան և Դանիան:
Զեկույցում նշվում է, որ չնայած մարդկային զարգացման միջին մակարդակը ողջ աշխարհում զգալիորեն բարելավվել է 1990-ից 2015 թվականների ընթացքում, աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ շարունակում է ապրել Մարդկային զարգացման ինդեքսի հաշվարկներով մարդկային զարգացման ցածր մակարդակներում:
Մտահոգիչ իրավիճակ է նաև զարգացած երկրներում, որտեղ աղքատությունը և հասարակությունից մերժվածությունը նույնպես մարտահրավեր են ներկայացնում: Այս երկրներում ավելի քան 300 միլիոն մարդ, այդ թվում բոլոր երեխաների մեկ երրորդը, ապրում է հարաբերական աղքատության պայմաններում:
«Մարդկային զարգացում բոլորի համար» վերնագրով զեկույցը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր երկրներում որոշ խմբեր բախվում են մի քանի անբարենպաստ պայմանների, որոնք էլ ավելի ամրապնդում ազդեցությունը՝ այդպիսով մեծացնելով խոցելիությունը, լայնացնելով սերունդներ շարունակ գրանցվող առաջընթացի բացը և դժվարացնելով զարգացող աշխարհին հասնելու ճանապարհը:
Զեկույցի համաձայն՝ առաջընթացն անհավասար է, և շարունակվում է համակարգային խտրականությունը կանանց, բնիկ ժողովուրդների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ իր ազգային պատկանելության պատճառով բախվում է խտրականության, իսկ 100 երկրներում կանանց սեռով պայմանավորված օրենքով արգելվում է կատարել որոշ աշխատանքներ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26