Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Կիպրոսից ընկերական խաղում կրած պարտությունն (1:3) ինչպես նաև խոսել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին.
- Ի՞նչը տխրեցրեց և ի՞նչն ուրախացրեց այս խաղում:
- Ուրախացրեց հենց թիմի հետ ծանոթության փաստը: Լավ գոլ խփեցինք, ունեինք ևս մի քանի հիանալի պահ: 60 րոպե թիմը որակյալ ֆուտբոլ ցուցադրեց: Դուր չեկավ այն, որ 60-րդ րոպեից սկսած անկում եղավ: Անհատական սխալներ թույլ տվեցինք, որոնք էլ հանգեցրին գոլին սեփական դարպասը: Պետք է աշխատել սխալների վրա և հասկանալ, որ այսպիսի մակարդակում նման թերությունները չեն ներվում: Այո, Ղազախստանի առաջնությունում որոշ սխալներ կարող են ոչինչ չնշանակել, բայց ոչ՝ միջազգային խաղերում:
Տեսա ինչպես դրական, այնպես էլ բացասական պահեր: Յուրաքանչյուր սխալից պետք է օգուտ քաղել: Կցանկանայի, որ ֆուտբոլիստները հասկանային այն պահանջները, որոնք մարզչական շտաբն իրենց ներկայացնում է: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերականգնվել Հայատսանի հետ խաղին՝ թե՛ ֆիզիկապես, թե՛՝ հոգեբանորեն:
- Կարո՞ղ է այս պարտությունը խթան հանդիսանալ մեր տղաների համար:
- Սա կարող է ինչպես խթան հանդիսանալ, այնպես էլ՝ հակառակ ազդեցությունն ունենալ: Առանձին ֆուտբոլիստներ ինձ ուրախացրին, իսկ որոշ ֆուտբոլիստներ դեռ պետք է աշխատեն իրենց վրա: Նման մակարդակի ֆուտբոլը մեծ սխալներ չի ներում, որոնք մենք թույլ տվեցինք մարզումային գործընթացի ժամանակ: Կարևորը Երևանում կայանալիք խաղին մանրակրկտորեն պատրաստվելն ու մեր երկրպագուներին ուրախացնելն է:
- Որոշ ֆուտբոլիստների որոշել էիք պահե՞լ այս խաղում:
- 4 ֆուտբոլիստ առողջական խնդիրներ ուներ: Երկար թռիչքն իր ազդեցությունն ունեցել էր: Ֆիզիոլոգիային չես խաբի: Թռիչքից 3 օր անց ակլիմատիզացիայի հետ կապված խնդիրներ են առաջանում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55