ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար այժմ հեշտ չէ. Հետախուզության դաշնային բյուրոն հետաքննում է Թրամփի նախընտրական շտաբի հավանական կապերը Ռուսաստանի հետ՝ գրում է Focus-ում Յուլյան Ռոռերը:
Ո՛չ Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին, ո՛չ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը, որոնք ելույթ են ունեցել երկուշաբթի Կոնգրեսի լսումներին, չեն մեկնաբանել պայմանավորվածությունների վերաբերյալ ապացույցների գոյության փաստը և չեն հայտնել Թրամփի շտաբի աշխատակիցների անունները, որոնք կասկածվում են ՌԴ-ի հետ կապեր ունենալու համար: Սակայն Միացյալ Նահանգների հարցերով փորձագետ Թոմաս Եգերի համար ակնհայտ է, որ եթե մեղադրանքները ամրագրվեն ապացույցներով, անհավանական չափերի սկանդալ կծագի: Փորձագետը երեք հավանական սցենար է առաջ քաշել առաջիկա ամիսների համար:
Առաջին սցենար. «Եթե ապացույցներ չլինեն, Թրամփը կարող է օգտվել իրավիճակից՝ օգտագործելով այն հօգուտ իր շահերի: Դա նույնիսկ կարող է ամրապնդել Թրամփի դիրքերը»,-կարծում է փորձագետը:
Երկրորդ սցենար. ապացույցներ կլինեն, սակայն կասկածները կշարունակվեն: «Եթե հետաքննությունում սպիտակ կետեր մնան, Ներկայացուցիչների պալատը պաշտոնական մեղադրանքներ չի առաջադրի Թրամփի դեմ: Այս ամենը կվնասի Թրամփի, Հանրապետական կուսկցության հեղինակությանը, սակայն իմփիչմենթի գործընաց չի լինի»,-կարծում է Եգերը:
Երրորդ սցենարը նախատեսում է անհերքելի ապացույցների առկայություն, որոնք կասկածի առիթ չեն թողնի: «Եթե ապացուցվի այն փաստը, որ Թրամփն իմացել է Ռուսաստանի հետ կապերի մասին, Ներկայացուցիչների պալատը այլ ելք չի ունենա, բացի նախագահի դեմ հայց ներկայացնելուց»,-վստահ է փորձագետը: Այս դեպքում Սենատը իմփիչմենթի գործընթացը սկսելու որոշում կկայացնի: Սենատում հանրապետականները մեծամասնություն են կազմում և տեսականորեն որոշում կարող է կայացվել հօգուտ Թրամփի: «Բայց Սենատում Թրամփն ունի նաև թշնամիներ, որոնք կցանկանային հեռացնել նրան: Եվ այս պարագայում նախագահ կդառնա ներկայիս փոխնախագահ Մայք Փենսը»,-ասել է Եգերը:
Փորձագետի կարծիքով՝ գերմանական հատուկ ծառայությունները վարում են սեփական հետաքննությունը, քանի որ դաշնային կառավարությունը ցանկանում է իմանալ՝ որքան կայուն են Թրամփի դիրքերը:
.
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44