Նախընտրական պայքարը կարելի է ընդհանուր առմամբ գնահատել նորմալ, կուսակցություններն ունեն հնարավորություն ազատ, անարգել, հանրության հետ շփվելով ներկայացնել հանրային կյանքի կազմակերպման սեփական ընկալումները, պատկերացումները», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ համապետական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ նախքան ընտրությունները ենթադրում էր, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգին, որի դեպքում գլխավոր դերակատարը դառնում է որևէ կուսակցություն, այս ընտրարշավում ավելի շատ ականատես կլինեն հանրային կյանքի կազմակերպման, շոշափելի ապագայում տնտեսությանը ոտքի կանգնեցնելու քաղաքական ծրագրերի մրցակցություն:
«Ցավոք, առանձին բացառություններով, կուսակցությունների մի հատված հանդես եկավ հանրությանն այսրոպեսական խնդիրները լուծելու առաջարկներով, առաջարկություններ, որոնք նույնիսկ մակերեսային վերլուծությամբ ապացուցում են, որ անիրատեսական են, երկարաժամկետ կտրվածքով քաղաքական լուրջ լիցք չեն պարունակում, այդպես հանրության մոտ ձևավորում են անիրականանալի սպասելիքներ: Սա ամենավտանգավորն է, այսինքն հանրության մոտ տպավորվում է, որ դա հնարավոր է, ով էլ գա իշխանության, այլևս հանրությունը սպասում է դա»,- ասաց Խ. Հարությունյանը՝ հավելելով, որ ամբոխահաճո նման առաջարկությունները հանրային միջավայրում, մթնոլորտում ստեղծում են անիրականանանալի սպասելիքներ որևէ իշխանության հանդեպ, ինչն առաջացնում է ավելի մեծ հիասթափություն:
Նա նշեց, որ տնտեսագետները, վերլուծելով քաղաքական ուժերի առաջարկությունները, փաստեցին, որ ամբոխահաճո հայտարարությունները, ըստ էության, ռեսուրսներով ապահովված չեն:
«Փորձագիտական կարծիքը նաև սկսեց շատ լիդերների սթափեցնել: Օրինակ, պարոն Ծառուկյանն արդեն սկսեց հանդես գալ՝ ես եմ այդ 15 կետերը գրել: Այսինքն զգալով, որ դա իր մեջ տնտեսական, քաղաքական լուրջ լիցք չի պարունակում, հանրության մոտ չի կարող ձևավորել երկրաժամկետ սպասելիքներ, իր քաղաքական վարկանիշի շնորհիվ փորձում է ապահովել, փրկել վստահությունն իրենց իսկ առաջարկած ծրագրի նկատմամբ»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ սեղանին դրել է քաղաքականության հայեցակարգ, խոսում է ոչ միայն անելու, այլ ինչպես անելու մասին, ինչը շատ էական է, կարևոր է նաև՝ ում միջոցով է դա արվելու:
Խ. Հարությունյանն ասաց, որ բոլոր կուսակցություները, որոնք խոստումներ են տալիս, պարտավոր են նաև հանրությանը ներկայացնել գոնե իրենց ապագա կառավարության ինչ-որ մի կազմ, թեկուզ մի քանի կարևոր դերակատարություն ունեցող նախարարների թեկնածություն, կամ, առաջին հերթին, վարչապետ:
«Օրինակ կասեն՝ խոստանում եք՝ սա կանեք, սա կանեք, վստահում ենք ձեզ, բա չիմանանք ո՞վ է ձեր ապագա վարչապետը, կարող է շատ գեղեցիկ բաներ ասեք, բայց ձեր ապագա վարչապետին ես չվստահեմ, և արդյունքում մենք ունենանք ֆիասկո: Բացառված չէ, որ զարգացման ինչ-որ փուլում հանրությունը սկսի գիտակցել հարցադրումը՝ իսկ ո՞ւմ միջոցով եք ձեր խոստումները կատարելու և սկսի, արդարև, ընտրություն կատարել ելնելով, թե ովքեր են առաջին դեպքերը: ՀՀԿ-ն շատ պարզ է, թափանցիկ և ընկալելի, ասել է՝ ահա մեր վարչապետը, գիտենք, ով է լինելու պաշտպանության, ֆինանսների նախարարները»,- ասաց պատգամավորը:
Խ. Հարությունյանի կարծիքով, հանրությունն աստիճանաբար կսկսի ընտրություն կատարել կոնցեպտների միջև, կփորձի նաև ներկայացնել իր վերաբերմունքն ապրիլի 2-ին հենց հիմնական դերակատարների տեսանկյունից:
«Ակնհայտ է, որ ընտրություն է կատարում ոչ միայն կուսակցության, նաև այդ կուսակցության ապագա վարչապետի: Շատ կարևոր է, թե ով կլինի այն անձը, ով կվերցնի կառավարության ղեկն իր ձեռքը, կփորձի հանրության առջև իր կուսակցության տված խոստումներն արդյունավետ իրացնել»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26