Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Դևիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկայիս կոտորածները: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Բանաձևում նշվում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումը և հետևողական դատապարտումը կուժեղացնեն երկրի միջազգային դիրքորոշումը ժամանակակից ցեղասպանությունների կանխարգելման գործում»:
«Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, մուսուլմանների, քրդերի և մյուս խոցելի կրոնական ու էթնիկ խմբերի դեմ իրականացվող ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները կանխելու նպատակով Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի Հայոց ցեղասպանության, Սեյֆոյի
և, ընդհանուր առմամբ, Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, քալդանիների, ասորիների, հույների, պոնտացիների նկատմամբ իրականացվող ցեղասպանական արշավի նկատմամբ ԱՄՆ կառավարության, քաղաքացիական հասարակության և մարդասիրական պատասխանից»,-ասվում է բանաձևում:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին իրենց նախաձեռնության համար:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55