«Ծառուկյան դաշինքը» այսօր իր քարոզարշավն անցկացրեց Ճամբարակ համայնքում: Դաշինքի առաջին համար Գագիկ Ծառուկյանը հավաքվածներին ասաց, որ եկել է այստեղ ոչ թե խաբելու, այլ ճիշտը ասելու.
«Այսօր ինձ շատերն են մոտենում ու ասում, որ 30-40 տարեկան կանայք աշխատանք չունեն. ոչ թե աշխատանք չունեն, այլ աշխատատեղ չկա: Պետք է 60-65 տարեկան մարդն էլ աշխատի, որ համ եկամուտ ունենա, համ ինքն իրեն լավ զգա: Այսօր բոլորդ վարկերի տակ եք, չէ՞, ու քանի՞ տոկոսով եք վերցնում՝ 25-30: Իրականում բանկային տոկոսադրույքը պետք է լինի 2-5 տոկոս: Տնտեսական ճգնաժամ է, դրա համար կուտակային ֆոնդը պետք է սառեցնել, դրա փոխարեն մեր տարեցներին իրենց ավանդները վերադարձնենք: Եթե ամեն մարզում 20 միլիոն ներդրում լինի, ապա մարզերը միանգամից կզարգանան: Հարկավոր է ընդամենը ժողովրդին սիրել ու մտածել իր մասին, ոչ թե պարտադրել, ասենք, հավաքին մասնակցել: Եթե կարգին մարդիկ են, ուրեմն ինչի՞ են մյուսներին նեղացնում: Մարդը պետք է գործով ապացուցի: Եթե չես կարող, մի արա, մարդկանց անեծքի տակ մի մտի: Մարդիկ ուզում են լավ ապրել, ուզում են իրենց էրեխեքին հարսանիք անել, թոռ ունենալ: Դրա համար պայման ու հնարավորություն են ուզում»:
Ըստ նրա՝ բոլոր խնդիրները լուծում ունեն, սակայն ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է. «Ձեզ հնարավորություն է տրված, որ դուք ձեր ձայնի շնորհիվ կարողանաք՝ ում հավատում եք, նրան ձայն տալ, ում հետ հույս ու հավատ եք կապում, ում արած գործը գիտեք, ում լսել եք. մարդուն ճանաչում են գործով, արարքներով: Ժողովրդին չնչին բան է պետք՝ վստահություն ու հավատ: Մեր պապական բոլոր ասացվածքներն իրականություն են՝ մարդը կյանքում պետք է լինի բարի, կամեցող, դիմացինին գնահատող: Եթե այդ ամենը կարողանում ես անել, ապա Աստված քո առաջ դռները բացում է, կանաչ ճանապարհ է բերում: Սիրելի ժողովուրդ, իմացեք՝ ինչ ասել եմ, մի բան էլ ավելի անելու եմ: Բյուջեի եղած գումարը պետք է միշտ նպատակին ծառայի: Ես չեմ եկել ասելու՝ անպայման ինձ ձայն տվեք, ես ասում եմ՝ դուք նայեք, իրական կյանքում, որը կհամոզի, նրան էլ տվեք, որ ապրիլի 2-ից հետո ոչ մեկին չմեղադրեք»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26