Քաղաքական այն ուժերը, որոնք խորհրդարանի ձևավորվելուց առաջ մերժել են իշխանության հետ կոալիցիա կազմելը, ընտրություններից հետո փոխել են իրենց կարծիքը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կոտայքից առաջադրված պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են մերժում քաղաքական ուժերը ՀՀԿ հետ կոալիցիա կազմելը, արդյոք սա ձեզ չի անհանգստացնում, պատգամավորը պատասխանեց. «Ընտրության գնացող քաղաքական ուժը ընտրությունից հետո ներկայացող քաղաքական ուժից փոխվում է, բացառությամբ իշխանական ուժից: Ես երկար ժամանակ եմ եղել ԱԺ-ում, ունեմ 22 տարվա փորձ, դուք էլ կարծում եմ հիշում եք, որ շատ քաղաքական ուժեր, ովքեր մինչև խորհրդարան անցնելը բացառում էին կոալիցիա կազմելը, ԱԺ անցնելուց հետո տեսել եք, թե ինչ է եղել: Այդ ուժերին, հավանաբար, պետք է այս հարցը տանք: Բայց ես կարծում եմ, որ բացառում են, որովհետև քաղաքական դիվիդենտներ են ուզում շահել: Կգա ԱԺ ձևավորման օրը, կլինի քաղաքական ձևավորված հստակ պատկեր, կտեսնենք, թե ինչ կլինի»:
Հարցին՝ «ԵԼՔ»-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունները, որ չեն կազմի կոալիցիա, Ձեզ համար կասկածելի՞ են, Վարդան Այվազյանը կրկնեց. «Չեմ ուզում անդրադառնալ որևէ մեկին: Ապրիլի 2-ից հետո 3 է գալու: Կգա օրը` կտեսնենք»:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե նա ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, եթե ընդունվի իր նախընտրական ծրագրի 15 կետանոց փաթեթը, ապա Վարդան Այվազյանն ասաց, թե վերապահումներ ունի այդ 15 կետերի վերաբերյալ:
«Մի պարզ հարց եմ ես տալիս ցանկացած, որևէ ուժի, որը ներկայացնում է իր ծրագիրը՝ իրատեսակա՞ն է դա: Ցանկացած ծախս պետք է ունենա եկամտի հստակ աղբյուր, պետք է ասես՝ որտեղից եկամուտը և ինչպես ես իրականացնելու ծախսերը: Ես դեմ եմ, որ ներկայացնում ես ծախսերի մեծ ավելացում, մյուս կողմից ներկայացնում են եկամուտներից որոշակի խմբերի ազատման հստակ տեսլական: Միայն ծախսերի ավելացմամբ չի լինում»,- նշեց Այվազյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55