Մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկի ինքնությունն արդեն հայտնի է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սպանվածներից մեկը 43-ամյա Այշա Ֆրեյդն է, որը ճակատագրական պահին գնում էր իր 2 դուստրերին դպրոցից տուն բերելու:
Հայտնի է, որ կինն իսպաներենի ուսուցչուհի էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ահաբեկչությունից հետո 7 մարդու է ձերբակալել Լոնդոնում, Բիրմինգհեմում և այլ քաղաքներում։
Բիրմինգհեմում խուզարկություն է անցկացվել ահաբեկչի տանը:
Նշենք, որ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունը, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին:
Վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «զզվելի ու անբարոյական արարք»՝ ընդգծելով, որ այն չի կարող թուլացնել բրիտանական արժեքները: Նա նաև ասել է, որ երկրի խորհրդարանը հինգշաբթի կշարունակի իր բնականոն աշխատանքը:



09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44