Մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի միջև այսօր կնքվել է համագործակցության մասին հուշագիր: Այն ստորագրել են երկու բուհերի ռեկտորներ Ռուբեն Միրզախանյանն ու Մարգարիտա Ռուսեցկայան:
Համաձայնագիրը նախատեսում է նպաստել ՀՊՄՀ-ում ռուսաց լեզվի դասավանդմանը, թեստավորմանը, որակավորման բարձրացմանը, մասնագիտական վերապատրաստմանը, թեստագետների պատրաստմանը՝ նաև Ինստիտուտի հեռավար կրթական ռեսուրսների կիրառմամբ: Հուշագիրը թույլ կտա կազմակերպչական, մեթոդական և տեխնիկական աջակցություն տրամադրել ռուսաց լեզվի ուսուցմանն ու սերտիֆիկացված թեստավորմանն առնչվող նախագծերին և ծրագրային արտադրանքին՝ այդ թվում նաև «Կրթությունը ռուսերենով» պորտալի միջոցների կիրառմամբ: Համաձայնագիրը թույլ կտա կազմակերպել համատեղ օլիմպիադաներ, ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի իմացությանը, ինչպես նաև ազգային լեզվի իմացությանն առնչվող այլ ստեղծագործական մրցույթներ: Նախորդ օրը Մանկավարժական համալսարանում պաշտոնապես բացվել էր Ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման «Պուշկինի ինստիտուտ» կենտրոն:
ՀՊՄՀ-ի ռեկտորի կարծիքով՝ համաձայնագիրը որոշակի հեռանկարներ է բացում երկու բուհերի համար, իսկ նորաբաց «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնի գործունեությունը թույլ կտա դասախոսներին և ուսանողներին ցուցաբերել իրենց գիտելիքներն ու կարողությունները:
Ռեկտորը տեղեկացրել է նաև, որ ռուս պատվիրակների երկօրյա այցի ընթացքում արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում, ինչպես նաև ստեղծել հնարավորություններ, որ ՀՊՄՀ-ում մի քանի կիսամյակ ռուսաց լեզու դասավանդեն գործընկեր բուհի դասախոսները: «Ծրագրերը մեծ են, անելիքները՝ շատ: Լուրջ քայլեր կձեռնարկենք, որ ռուսաց լեզվի ոսուցման խնդիրները Մանկավարժական համալսարանի միջոցով իրականցվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,-ասաց Ռուբեն Միրզախանյանն ու գործընկերների անունից վստահեցրեց, որ բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն:
Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ երկու ազգերի երևելի մարդկանց անունը կրող բուհերի համագործակցությունը մեծ նշանակություն և կարևորություն ունի երկու երկրների համար էլ:
«Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց նորից կհանդիպենք և կքննարկենք համագործակցության արդյունքները: Մաղթում եմ, որ այն լինի երկարատև ու արդյունավետ՝ հանուն երկու երկրների կրթության զարգացման, ժողովուրդների մեջ ձևավորված բարի ավանդույթների պահպանման»,-նշեց Մարգարիտա Ռուսեցկայան:
Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայային շնորհվեց ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում: Պրոֆեսոր Ռուսեցկայան ընդգծել է. «Այն, ինչ անում եք ռուսաց լեզվի պահպանման համար, արժանի է հարգանքի. մենք պատրաստ ենք աջակցել ձեր բոլոր նախաձեռնություններին»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26