Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին մեղադրել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության համար, գրում է ТАСС-ը:
Ուժայինների հետ խորհրդակցությանը նա տեղի ունեցածն անվանել է «Ռուսաստանի կողմից պետական ահաբեկչական ակտ»: «Ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ ձեռագիր, որը նախկինում բազմիցս երևացել է տարբեր եվրոպական քաղաքներում»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նաև նշել է, որ Վորոնենկովը պետական դավաճանության համար մեղադրվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով գլխավոր վկաներից մեկն էր:
Բացի այդ, նախագահը Վորոնենկովի սպանությունը կապել է Խարկովի շրջանում ռազմամթերքի պահեստում այս գիշեր տեղի ունեցած հրդեհի հետ: «Պատահական չեմ համարում, որ սպանությունը տեղի է ունեցել Խարկովի շրջանում Բակակլեյա քաղաքում տեղի ունեցած դիվերսիայի նույն օրը»,- հայտարարել է նա:
Կրեմլում Վորոնենկովի սպանության գործում ռուսական հետքի մասին խոսքերն «անհեթեթություն» են անվանել և հույս են հայտնել, որ հանցագործությանը ներգրավված բոլոր անձինք կհայտնաբերվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ ուկրաինական կողմը չի կարողացել ապահովել Վորոնենկովի անվտանգությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, որին գնդակահարել են քաղաքի կենտրոնում: Կիևի ոստիկանապետը տեղեկացրել է, որ սպանվածից բացի՝ կա 2 վիրավոր: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ զոհվել է նաև նախկին պատգամավորի թիկնապահը: Ականատեսների պատմելով՝ դեպքի վայրում հնչել է 7 կրակոց: Կիևի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության համար կասկածվող անձը ձերբակալվել է:
Վորոնենկովը, քաղաքացիություն ստանալով, անցած տարվա վերջին կնոջ հետ մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Ռուսաստանում նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հայտնի է, որ նախկին պատգամավորը մեղադրվում էր խոշոր ընկերության շենքի յուրացման համար:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55