Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին»:
Ինչպես նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, կառավարության թիվ մեկ գերակայությունն է դառնում սեփական էներգետիկ ռեսուրսներով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը:
«Վերջին մեկ տասնամյակում միայն փոքր ՀԷԿ-երի բուռն զարգացումը բերեց նրան, որ այսօր նրանց կողմից արտադրվող էներգետիկ հզորությունները ՀՀ-ում կազմում են 330 մեգավատտ: Խոսվել է նաև առաջիկա տարիներին մինչև 150 մեգավատտ հողմային և մինչև 100 մեգավատ արևային կայաններ կառուցելու անհրաժեշտության մասին: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ակնհայտորեն կբերի ռեակտիվ էներգիայի պակասուրդի, ինչն այսօր գործող ավանդական կայանները՝ Ատոմակայանը և մյուս ջերմային կայանները, չեն կարող ծածկել: Այս նպատակով բացառիկ կարևորություն է ստանում այս նախագիծը, որովհետև շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն ուղղված է հենց այս պակասուրդի ծածկմանը», - նշել է նախարարը:
Ըստ նրա՝ նոր կայանը կլուծի մեկ ալ կարևոր խնդիր:
«Գիտեք, որ 2019թ.-ին կավարտենք Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը և գրեթե նույն ժամանակահատվածում պլանավորում ենք Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, ինչը կբերի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների բազմապատկմանը, և մեր արտահանման հնարավորությունը կհասնի 1550 մեգավատտի: Գործող արտադրական հզորությունները բավարար չեն արտահանումն այս ծավալներով բավարարելու համար: Պետք է ասել նաև, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, հատկապես ձմռանը, ի զորու չեն լինի ապահովել նման ծավալներ: Սա երկրորդ կարևորագույն պատճառն է, որով մենք այս նախագիծը կարևորում ենք», - ընդգծել է Աշոտ Մանուկյանը:
Նշվել է նաև, որ նախագծով նախատեսվում է կատարել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, շինարարությունը կտևի 26 ամիս, կստեծվի 900 աշխատատեղ, իսկ շահագործման ամբողջ ընթացքում ևս 200 աշխատատեղ՝ բարձր աշխատավարձով:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ուսումնասիրել Շիրակի մարզի մի քանի համայնքներում բարձրացված գազիֆիկացման խնդիրները և տալ մասնագիտական խորհրդատվություն:
Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարելել է ուսումնասիրել մարզերում ոռոգման ջրի վճարումների և ջրի կորուստների հետ կապված հարցերը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26