Tert.am-ը Եվրոպայի և Թուրքիայի հարաբերությունների սրման հետևանքների մասին խոսել է «Ճանաչում ընդդեմ ցեղասպանության, հանուն միջազգային ընկալման. աշխատանքային խումբ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, գերմանացի պատմաբան Թեսա Հոֆմանի հետ:
-Վերջին շրջանում Եվրոպայի, հատկապես Գերմանիայի և Նիդերլանդների ու Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են: Կարծես թե այդ հարաբերությունների պատճառը Թուրքիայում սպասվող սահմանադրական հանրաքվեն է։ Եվրոպական երկրները մտավախություններ ունեն, որ Էրդողանը Թուրքիան կդարձնի տոտալիտար երկիր: Կարո՞ղ ենք ասել, որ այս հարաբերությունները Թուրքիային կհեռացնեն Եվրոպայից:
-Քաղաքական առումով Թուրքիան Եվրախորհրդի անդամ է, և որպես այդպիսին, պետք է համապատասխանի Եվրախորհրդի չափանիշներին և պարտավորություններին: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը վերջերս հրապարակել էր իր փորձագիտական կարծիքը Թուրքիայում սպասվող սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որոնք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադրված է անցկացնել 2017 թվականի ապրիլի 16-ին: Հանձնաժողովի համոզմամբ՝ փոփոխությունները լուրջ սպառնալիք կլինեն երկրում առկա ժողովրդավարական համակարգերի համար: Հայաստանի ընթերցողներին կարող է հետաքրքիր լինել իմանալ, որ նույն Վենետիկի հանձնաժողովը վերահսկել և հաստատել էր վերջին սահմանադրական հանրաքվեն Հայաստանում, որը Թուրքիայում սպասվող փոփոխություններին հակառակ է գնում: Մինչ Հայաստանում նախագահական համակարգը փոխակերպվում է խորհրդարանական- ժողովրդավարականի, Թուրքիան ընտրել է զսպումների և հավասարակշռությունը քանդելու ճանապարհը:
Վենետիկի հանձնաժողովը եզրակացրել է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքներով նոր նախագահը գործադիր իշխանությունը կիրականացնի միայնակ, նա առանց վերահսկողության կարող է նշանակել և հեռացնել նախարարների և նշանակել ու հեռացնել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ իր հիմնած չափանիշների համաձայն: Նոր կառավարման համակարգը, ըստ Վենետիկի հանձնաժողովի, թույլատրելու է նախագահին լինել իր կուսակցության անդամը և նույնիսկ առաջնորդը, որը նրան օրենսդիր մարմնի վրա անհարկի ազդեցության հնարավորություն կտա և այլն:
Թուրքիան շեղվում է եվրոպական ուղուց և այն արժեքներից, որը մենք որդեգրել ենք կամ գոնե փորձում ենք որդեգրել եվրոպական ազգային համայնքներում: Նախագահ Էրդողանի ավտորիտար համակարգի ներքո ժողովրդավար ընդդիմությունը, և առաջին հերթին քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, ձերբակալվեց, զինված ուժերն ու քաղաքացիական ծառայություններ իրականացնողները, ներառյալ ուսուցիչների ու դատավորների շարքերը Թուրքիայում զտվեցին: Հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը և եկամուտները․ թուրք լրագրողներից շատերը հիմա բանտարկված են: Եվ Թուրքիայի շատ քաղաքացիներ չեն համարձակվում ազատորեն խոսել:
-Նկատելի է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում վերջնականապես խզել իր կապերը Թուրքիայի հետ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ստիպում նրան պահել իր կապերը Թուրքիայի հետ:
-Մինչ պատասխանելը կանցլերի՝ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին, եկեք արձանագրենք հնարավոր արձագանքները, որոնք արտացոլում են Եվրոպայի խորհրդի օրինականության և ժողովրդավարության հնարավոր մարտահրավերները: Այսպիսի ճգնաժամի ժամանակ միշտ լինում են մարդիկ, ովքեր խորհուրդ են տալիս չքանդել վերջին կամուրջը և շարունակել դիվանագիտական և քաղաքական երկխոսությունը բարդ գործընկերոջ հետ․ ձերբակալված ընդդիմությանը չեն կարող օգնել, եթե Եվրոպան խզի իր բոլոր կապերը Թուրքիայի հետ: Բայց կա դրան ընդդիմադիր կարծիք՝ Թուրքիային անհանդուրժողականություն և ուժ ցույց տալու պահանջ:
Կանցլեր Մերկելը հայտնի է իր հավասարակշռված գործողություններով և զգուշավոր պահվածքով: Նա ստիպված է հաշվի առնել ոչ միայն իր արտաքին հարաբերությունները՝ ներառյալ միջազգային առևտուրը և արտահանման հետ կապված հարցերը, այլ նաև ներքին՝ ազգամիջյան և միջկրոնական կայունությունը: Նա ստիպված է հաշվի առնել Գերմանիայի բնակչության ժողովրդագրական կազմը: Ներկայումս Գերմանիաի 82․2 միլիոն բնակիչներից 9․1 միլիոնը ունեն այլ ազգային պատկանելություն:
Երկու մեծ խմբերը թուրքերն ու լեհերն են: Ամեն դեպքում, դրանք չեն ներառում նրանց, ովքեր ունեն Գերմանիայի քաղաքացիություն և ունեն Գերմանիայի անձնագիր:
Ընդհանուր առմամբ, Գերմանիայում երեք միլիոն մարդ թուրքական արմատներ ունի: Սա Գերմանիայի ամբողջ բնակչության 4 տոկոսն է և մեր երկրի ներգաղթյալների 18 տոկոսը:
Այն մարդկանց թիվը, որոնք իրավունք ունեն քվեարկելու եկող հանրաքվեին՝ 1․4 միլիոն է, և նրանք են ԱԶԿ-ի թիրախային խումբը:
Ֆեդերատիվ կառավարությունն ու Անգելա Մերկելը ստիպված են որոշել՝ թույլատրե՞լ, որ ԱԶԿ-ի ներկայացուցիչները և նախարարները Գերմանիայում կարողանան քվեարկել սահմանադրական փոփոխությունները, որը կոչնչացնի ժողովրդավարությունը Թուրքիայում: Լինելով փորձառու և հավասարակշռված քաղաքական գործիչ՝ Անգելա Մերկելը պետք է հաշվի առնի, որ Էրդողանի և ԱԶԿ-ի նկատմամբ հանդուրժողականության դրսևորումը մեր բնակչության աճող հիասթափության պատճառ կդառնա: Այս հիասթափությունը կիսում են նաև Թուրքիայում ծնված Գերմանիայի քաղաքացիները, որոնք համաձայն չեն Թուրքիայի իսլամիզացման և մարդու իրավունքների դեմ ուժի կիրառման հետ:
«Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին կառավարության կողմից հաստատված և Թուրքիայում ներկայումս գործող օրենքներով արտերկրում ընտրական քարոզչություն անցկացնելն արգելվում է: Եվ չնայած դրան՝ կուսակցությունը ներկայացնող պետական այրերը հենց սա են պահանջում Եվրամիության այն երկրներից, որտեղ բնակվող թուրքական համայնքները բավական նրբանկատ են իրենց մոտեցումներում: Էրդողանի կառավարությունն անգամ այս առումով է խախտում իր իսկ հեղինակած օրենքները:
- Ըստ Ձեզ՝ ի՞ նչն է պատճառը, որ Թուրքիան չի վախենում հարաբերությունները Եվրոպայի հետ փչացնելուց: Ինչպե՞ս պետք է Եվրոպան արձագանքի Էրդողանի՝ Եվրոպային ուղղված «նացիզմի» որակումներին:
-Այս հարցում միշտ կարևոր է տարբերակումներ անելը: Եթե ձեր հարցը վերաբերում է Թուրքիայի ներկայիս կառավարությանը և պետական այրերին, նրանք ակնհայտ է, ոչ չեն վախենում Եվրոպայի հետ հարաբերությունները փչացնելուց: Ընդհակառակը` նրանք մեզ են մեղադրում իրենց նկատմամբ տասնամյակներ շարունակ անպատասխանատու վարքագիծ դրսևորելու և Եվրամիությանը լիարժեք ինտեգրում խոստանալու և խոստումը չկատարելու համար: Սակայն Էրդողանը, կարծես, վերջին ժամանակներս հրաժարվել է այդ ծրագրից` հոխորտալով, որ Թուրքիան ունի ընտրության ավելի լավ տարբերակներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա կառավարության շատ ներկայացուցիչներ բարձրաստիճան թուրք պետական գործիչների, այդ թվում նախագահ Էրդողանի կողմից բազմիցս կրկնվող վիրավորանքները մեկնաբանում են որպես բերանացի հնչեցված սադրանք, որին ֆեդերալ կառավարությունը չպետք է պատասխանի նույն ոճով: Սակայն քաղաքական բովանդակությամբ սրումից խուսափելը մի բան է, ժողովրդավարական սկզբունքները պաշտպանելը` բոլորովին այլ: Եթե դուք կիսում եք նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը, ապա մենք չենք կարող մեր երկրի ներսում թույլ տալ հօգուտ վերջիններիս արվող հանրային որևէ քարոզչություն: Ի տարբերություն Նիդերլանդների, որի կառավարության քաղաքականությունն այս հարցում խիստ սկզբունքային է, Գերմանիայի կողմից Թուրքիայի նախընտրական քարոզարշավով զբաղվելու խնդրում մենք այս հստակությունը չենք տեսնում:
- «Բիլդ» պարբերականը գրել էր, որ Եվրոպայի հետ կապերի խզման դեպքում միակ կորուստ ունեցողը Թուրքիան է լինելու, Եվրոպան ոչինչ չունի կորցնելու: Դուք համաձա՞յն եք կարծիքի հետ:
-«Բիլդն» առանձնապես հայտնի չէ, որպես վերլուծական և խոհեմ հատկություններ ունեցող պարբերական: Չափազանց միամտություն կլինի ներկայացնել երկրներին որպես պարտվողներ և հաղթողներ: Թուրք-եվրոպական հարաբերությունները լարված են տասնամյակներով, և Էրդողանի ու եվրոպացի այն որոշում կայացնողների համար, որոնք երբեք հակված չեն եղել Թուրքիային տեղավորել Եվրամիությունում, ներկայիս կոնֆլիկտը կարող է լինել հիանալի հնարավորություն չեղարկելու համար Թուրքիայի՝ Եվրոպային միանալու գործընթացը:
Բայց ձեզ դուր գա դա, թե ոչ, եվրոպական որոշ երկրներում թուրք ներգաղթյալները կշարունակեն կազմել զգալի թիվ: Ուստի, եթե համակեցության ոչ այնքան բարենպաստ պայմաններում բացառենք այնպիսի լուծումները, ինչպիսիք են ռասիզմը, իսլամաֆոբիան կամ միգրանտաֆոբիան, մեզ հարկ կլինի բազմակարծ հասարակության մեջ ապաստան տալ տարբեր մշակույթներ, կրոն և կենսակերպ վարող մարդկանց ՝ ինտեգրելով նրանց հասարակություն և նպաստելով նրանց մասնակցությանը հասարակական կյանքին:
Մենք նաև պետք է գանք եզրակացության, որ փաստ է՝ Գերմանիա ներգաղթած թուրք հասարակությունը ավելի շատ նույնականացվում է Էրդողանի իսլամիստ Թուրքիայի և ԱԶԿ-ի հետ, քան Գերմանիայի և այն մշակույթի և արժեքների հետ, որոնք ներկայացնում է Գերմանիան:
Էրդողանի «նացիզմին» վերաբերող վիրավորանքներից առավել շատ անհանգստացնողը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի կանխատեսումն է Եվրոպայում առաջիկայում սպասվող կրոնական պատերազմների մասին:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիայի և Եվրոպայի միջև վատթարացած հարաբերությունները մեր տարածաշրջանի վրա: Ինչպե՞ս կվարվի Թուրքիան հիմա աշխարհի մնացած մասի՝ իր հարևանների, հատկապես Հայաստանի հետ:
-Հայաստանը և Թուրքիան հավասար հարևաններ չեն, լինի դա տարածքային, բնակչության թվի, թե ուրիշ այլ մի քանի չափանիշներով համեմատած: Ավելին, Հայաստանը հիմա առերեսվում է տոտալիտար հարևանի հետ, որը բոյկոտում է իր պարտավորությունները Եվրոպայի և ժողովրդավար կառավարմանը:
Առանձնակի մտահոգության տեղիք է տալիս թուրք-ռուսական հարաբերությունների զարգացումը: Առաջին աշխարհամարտից հետո ընկած ժամանակահատվածի հայոց պատմությունը ցույց է տալիս այսօրվա իրավիճակի նմանությունը։ Քեմալական Թուրքիան և սովետական Ռուսաստանը հայտնվեցին Եվրոպայի ցանցից և հսկողությունից դուրս․ որպես հեղափոխական «վտարանդիներ», երկու երկրներն էլ համագործակցում էին միմյանց հետո հակաարևմտյան և հակակայսերական սկզբունքների վրա հիմնված:
Քեմալական Թուրքիան օգուտ էր քաղում սովետական Ռուսաստանից՝ ստանալով նրանից ռազմական և ֆինանսական օժանդակություն՝ Հայաստանի անվտանգության և ամբողջականության հաշվին: Բայց օրինակը նաև ցույց տվեց, որ ռուս-թուրքական լավ հարաբերությունները երկար չեն տևում: Դժվար է կանխատեսել, թե արդյոք պատմությունը կկրկնվի՞, բայց իրավիճակը անհանգստացնող է և կարող է բարձրացնել Հայաստանի՝ Ռուսաստանից կախումը՝ այն հույսով, որ Ռուսաստանը ավելի փոքր սպառնալիք է Հայաստանի համար, քան Թուրքիան:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55