ԱՄՆ պետքարտուղարությունը հրահանգել է խստացնել վիզաների տրամադրման կարգը և հանձնարարել է դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցներին ստուգել նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված տարածքներ այցելած և այժմ վիզա ստանալ ցանկացողների՝ սոցիալական ցանցերում ունեցած էջերը, հայտնում է The Associated Press-ը:
Նշվում է, որ համապատասխան հրահանգները բոլոր ամերիկյան ներկայացուցչություններին ուղարկվել են մարտի 17-ին:
Դեսպանատների աշխատակիցներն այժմ պետք է «բնակչության խմբերի» ավելի հանգամանալից ստուգում իրականացնեն, որոնք կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ անվտանգությանը: Թե ինչ խմբերի մասին է գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում խոսքը՝ չի նշվում:
Ստուգումը ներառում է հարցեր վիզայի համար դիմող անձանց անցյալի մասին և սոցիալական ցանցերում պատմության պարտադիր ստուգում, եթե նա եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքներում կամ կասկածվում է ԻՊ-ի և այլ իսլամիստական կազմակերպությունների հետ կապերի համար:
Այդ ստուգումների արդյունքները կկցվեն վիզա ստանալ ցանկացողի գործին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրամանագիր, որով ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանվել մեծ մասամբ մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրների քաղաքացիների համար:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44