Նոր Գեղիի թթվածնային կայանի պայթյունի հետևանքով մահացածը 1968 թվականին ծնված Արմենակ Ազարյանն էր, ով երկու անչափահաս երեխաների հայր էր:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:
«Երևի ձեռքերը յուղոտ է եղել, թե ինչ, պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ ինքը տեղում մահացել է: Երկու երեխա ուներ, ապրում էին շատ վատ, խեղճ ընտանիք են»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակների տակ:
Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին:
Ըստ գյուղապետի՝ թթվածնային կայանն առանձնապես ծանրաբեռնված չի աշխատում. «Մի երկու-երեք հոգի են աշխատում։ Կայանը 50 տարվա է, և հիվանդանոցների համար թթվածին էր արտադրում»:
Ֆրոնտիկ Գևորգյանը հավելեց՝ հաշվի առնելով փլուզումների հսկա ծավալը, կայանը, որը գյուղի համար լավ, թե վատ մի քանի աշխատատեղ էր ապահովում, երկար ժամանակ դեռ չի աշխատի: Միայն 15 մետր երկարությամբ և 8 մետր բարձրությամբ պատն ամբողջությամբ փլուզվել է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26