Լատվիա կատարած այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 22-ին հանդիպումներ ունեցավ ԵԽԽՎ-ում Լատվիայի Սաեյմայի ներկայացուցիչ Բորիս Չիլեվիչի, հայ-լատվիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սերգեյ Պոտապկինի և փոխնախագահ Գունար Կուտրիսի, ինչպես նաև Սաեյմայի ներկայացուցիչ Նելլի Կլեյնբերգայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության խորացման հեռանկարները:
Դեսպան Մկրտչյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում, այդ թվում` ԵԽԽՎ ձևաչափում, ցուցաբերած ապակառուցողական գործելաոճի էությունը և հայկական կողմի քայլերը դրանց կանխելու ուղղությամբ:
Հանդիպումների ընթացքում քննարկեցին առաջիկայում ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:
Օրվա ավարտին Լատվիայի հայազգի գործարար Մխիթար Մխիթարյանի ուղեկցությամբ դեսպան Մկրտչյանը ներկա գտնվեց Ռիգայի բիզնես ակումբի նիստին:
Մարտի 23-ին դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի համալսարանի ակադեմիական գրադարանի տնօրեն Վենտա Կոցերեին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Ազգային, ինչպես նաև ՀՀ Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանների հետ լատվիական գրադարանի համագործակցությանն առնչվող, ինչպես նաև դեսպանության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Վենտա Կոցերեն ներկայացրեց հայոց պատմությանը, գրականությանն առնչվող Համալսարանի ակադեմիական գրադարանի ունեցած գրքեր, իսկ դեսպան Մկրտչյանն, իր հերթին, գրադարանին նվիրեց հայոց պատմությանն առնչվող գրականությոն:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Լատվիայում Հոլոքոստի թանգարանի տնօրեն, րաբբի Մենաչեմ Բարկահանի և Լատվիայում հրեական համայնքների խորհրդի նախագահ Արկադի Սուխարենկոյի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Մենաչեմ Բարկահանին Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շարունակականությունը Հոլոքոստի թանգարանում ապահովելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ և հրեա համայնքների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
Լատվիա կատարած այցի ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի նախկին նախագահ Անդրիս Բերզինչի հետ: Հանդիպման սկզբուն Անդրիս Բերզինչը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահ Բերզինչը նշեց, որ Հայաստանի հետ մշակութային և տնտեսական հարաբերությունները խորացնելու համար Լատվիայում առկա է մեծ ներուժ: Նախագահը նշեց, որ նա շարունակելու է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովուրդի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Անդրիս Բերզինչի ջերմ խոսքերի համար և ներկայացրեց դեսպանության նախաձեռնած առաջիկա միջոցառումները:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55