Ապրիլի 2-ին կայանալիք Աժ ընտրությունների նախընտրական քարոզարշավը արդենիսկ աչքի է ընկել իր թեժ մրցակցայինությամբ: Այս դեպքում մրցակցությունը ոչ միայն կուսակցությունների և դաշինքների միջև է, այլ նաև նույն կուսակցության ռեյտինգային ցուցակով ներկայացված թեկնածուների:
‹‹Հ.Յ. Դաշնակցություն›› կուսակցությունըթիվ 2 ընտրատարածքում առաջադրել է 12 թեկնածու, որոնցից Սամսոն Հակոբյանի հետզրուցել ենք գալիք ընտրությունների, հորեղբոր՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ Լեոնիդ Հակոբյանի և ապագածրագրեի մասին:
_Պարոն Հակոբյան ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավը, աշխատանքային ի՞նչ փուլում է գտնվում Ձեր թիմը:
_Եկեք զերծ մնանք գնահատականներից. նախընտրական քարոզարշավի դեռ կես ճանապարհնենք անցել, կարծում եմ՝ այն, ինչ կատարվում է սպասելի էր: Ամեն մեկն ունի պայքարի և հաջողության հասնելու իր պատկերացումներն ու մոտեցումները: Ես ու իմ թիմը որևէ հոսքի խառնվել չենք ցանկանում. մենք ունենք մեր արժեքներն ու սկզբունքները: Այս պահին հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, խոսում ուլ սումենք նրանց, ծանոթացնում ենք այն լուծումներին, որոնք առաջարկում ենք մենք երկրում առկա խնդիրների համար:
_Պ. Հակոբյան, ի տարբերություն շատերի,Ձեր ընտանիքում ունեք քաղաքական գործչի, իրական հայրենասերի ու լավ մարդու օրինակ: Ի՞նչ դասեր եք քաղել Ձեր հորեղբորից՝ ԼեոնիդՀակոբյանից, և արդյո՞ք նրա անցած քաղաքական ճանապարհը շարունակելու ցանկությունն է Ձեզ բերել քաղաքականություն:
_Այո՛, Լեոնիդ Հակոբյանը իր անցած ու կերտած ճանապարհով հրաշալի օրինակ կարող է լինել յուրաքանչյուրիս համար:Հորեղբայրս հարուստ քաղաքական կենսագրություն ունի: Նա ճիշտ քաղաքական և պետական գործչի օրինակ է, ուզում եմ նրա արժանի հետնորդը լինել քաղաքական դաշտում: Ինքս ունեմ ներքին մղում հայտնվել քաղաքական թատերաբեմի կիզակետում և փորձել դրական տեղաշարժ ապահովել: Կարծում եմ՝ունեմ այն ներուժը, որը ինձ թույլ կտա իրագործել քաղաքական նպատակներս:

_Քաղաքացիները իրենց հավատն այս տարիների ընթացքում կորցրել են: Ինչպե՞ս եք պատրաստվում արժանանալ նրանցով ստահությանը:
_Ես հատուկ ոչինչ չեմ անում նրանց վստահությանն արժանանալու համար: Իմ և նրանց միջև անջրպետ չկա, ես համաքաղաքացիներիս հետ ամեն օր եմ հանդիպում և միշտ եմ սիրով լսում ու հնարավորության դեպքում օժանդակում նրանց: Քարոզարշավի միջոցով չէ, որ պետք է ինձ ներկայացնեմ: Սա միայն հնարավորություն է իմ ծրագրերն ավելի ծավալուն ներկայացնելու:
_Եվ վերջում՝ ի՞նչ կցանկանաք ասել քվեարկողներին:
_ Միանշանակ մեկ բան՝ առաջնորդվեն բանականությամբ և իրենց քվեն տան արժանի թեկնածուի:
Հիշեցնենք, որ Սամսոն Հակոբյանը առաջադրված է ‹‹Հ.Յ. Դաշնակցություն›› կուսակցության կողմից և քվեաթերթիկում երրորդն է:
Լուսինե Հակոբյան
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55