Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներին՝ հայտարարելով, որ Սոֆիան ոչ մեկին ոչինչ չի պարտադրում և մտադիր չէ հանդուրժել այլ պետությունների կողմից «ժողովրդավարության դասեր»: Այդ մասին ասված է Բուլղարիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մեղադրել է Բուլղարիայի իշխանություններին երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին թուրքական բնակչության վրա ճնշում գործադրելու համար: «Այնտեղ շատ լուրջ ճնշումների իրականացումը տեսնելն ու այդ մասին լսելը մեզ շատ է տխրեցնում: Մի կողմից խոսում եք ժողովրդավարության մասին, մյուս կողմից այնտեղի թուրքերի նկատմամբ ճնշումներ եք գործադրում, այդպես չի լինի», - ասել է Էրդողանն ու նշել, որ իրենք հույս ունեն, որ Բուլղարիայում մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ ու արդար պայմաններում:
«Բուլղարիան չի տալիս, նաև չի ընդունում ժողովրդավարության դասեր, հատկապես երկրներից, որոնք չեն հարգում օրենքի գերակայության սկզբունքները»,- հայտարարել է Ռադևը:
Նախագահը նաև վստահեցրել է, որ «ընտրությունները հանգիստ կանցնեն»: «Բուլղարիան եվրոպական երկիր է, որն առաջնորդվում է իր օրենքներով, այլ ոչ այլոց հույզերով»,- ասել է նա:
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44