Այս անգամ մենք պատրաստ ենք իրականացնել թղթի վրա մնացած հաղթանակները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեր առջևում է աննախադեպ մի շրջան: Որքան էլ բողոքենք կեղծված ընտրություններից, հանրաքվեից, փաստը մեկն է՝ Հայաստանը, հայ մարդը պետք է ազատագրվի: Եթե ընտրությամբ կլինի, ապրիլի 2-ը, եթե չէ՝ կլինի 3-ից սկսած»,- ասաց նա:
Հարցին՝ այսինքն՝ սպասվում են հետընտրական զարգացումնե՞ր, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, սահմանադրական բոլոր եղանակներով սահմանադրական հեղափոխություն, որը կենթադրի քաղաքացիական, քաղաքական բոլոր ուժերի միասնություն, դիմադրության օջախներ, եթե իշխանությունները դիմեն կեղծիքի»:
Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ իրենք պատրաստ են իջեցնել կուսակցական դրոշն ու պայքարել հանուն փոփոխության բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են այդ փոփոխությունը:
«Մեր հույսն այն է, որ չլինեն հետընտրական հուզումներ, դաշինքը չի քննարկել հետընտրական որևէ դիպաշար»,-շեշտեց Հովհաննիսյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչպես են իրականացնելու «թղթի վրա մնացած հաղթանակները»՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ դաշինքը չի քննարկել հարցը:
Հարցին՝ Սամվել Բաբայանի հետ քննարկե՞լ էին հետընտրական զարգացումները, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ»:
Ըստ նրա՝ իր և կնոջ՝ Արմենուհու մահով նախագահական նախորդ ընտրություններում իրենք արդյունքի չէին հասնի, բայց այս անգամ կա հնարավորություն մինչև վերջ գնալու:
Հարցին՝ աղոթելո՞վ, ինչպես նախորդ անգամ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ ամաչում աղոթքից: Մենք փրկեցինք մեր ժողովուրդը, ձեր ընտանիքը ավելորդ թաղումներից, վշտից, բայց այս անգամ պետք է օգտագործենք ընդվզման ու ինքնապաշտպանության բոլոր եղանակները՝ ապահովելու հայ ժողովրդի քվեն ու արժանապատվությունը»:
Երբ լրագրողները հիշեցրին, թե ինքը նախագահական նախորդ ընտրություններում չհաջողեց, Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց. «Մեր ժամանակ աննախադեպ էր, գլխավոր ուժերը չէին մասնակցում, չէին զորակցում: Հավաքվել էին ինձ ընտրողները ու չընտրողները: Մեծ հույս կար, բայց անհամբեր էինք, ուզում էինք կայծակնային փոփոխություն, բայց զանգված չկար՝ այդ մի օրը կանգնելու: Եվ ես որոշեցի, որ մարդկանց արյունը՝ լինի դա ոստիկան, շարքային քաղաքացի, լրագրող, ավելի կարևոր է, քան ցանկացած աթոռը: Դուք կարող եք հեգնել, բանահյուսություններ ստեղծել, բայց ժամանակի պահանջը դա էր: Հիմա մենք նոր փուլում ենք, դուք տեսնում եք, որ մարդիկ, ովքեր իրար քննադատել են, հասկացել են, թե ուր է հասել դանակը, մեր ժողովուրդն ինչ վիճակի մեջ է, ու ունենք անսպասելի միասնություն՝ ապահովելու համալիր այլընտրանք այս իշխանություններին: Ես էլ քննադատել եմ իմ գործընկերներին և հակառակը»:
Ճշտող հարցին՝ հետ չի՞ կանգնի, Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես հետ չեմ կանգնել: Առանց քաղաքական արդյունքի ես պատրաստ չէի զոհել իմ ընտանիքից և ոչ մեկի կյանքը: Հիմա վիճակը տարբեր է: Չկային այն ժամանակ ընդդիմադիրները մեր կողքին, պարոն Օսկանյանն ու Օհանյանը չկային այն ժամանակ, երբ պետք էր: Իսկ հիմա պատմության անիվն անսպասելի այնպես է արել, որ հասունացել է պահը, բայց այն ժամանակ այդ ուժը չկար»:
Նա հույս հայտնեց, որ այս ընտրությամբ կլինի այլ ելք, քան նախորդ ընտրություններում: Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանում «ոչ մի փրկիչ չի եղել ու չի լինի», ուստի հարկավոր է օգտագործել խորհրդարանական այս ընտրությունները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26