Շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի աշխատանքային այցերը մարզեր. այս անգամ նախարարը եղավ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում և Կոտայքի մարզում:
ԱԻ նախարարի աշխատանքային շրջայցի առաջին կայանը Գեղարքունիքի Գավառ քաղաքի մարզային փրկարարական վարչությունն էր և նույն շենքում տեղակայված մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնը: Դ. Տոնոյանը ծանոթացավ մարզային ՃԿԿ-ի տեխնիկական զինվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև՝ զրուցեց ծառայություն իրականացնող անձնակազմի հետ: Նախարարը փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին հանձնարարեց մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել և ուժեղացնել 911 հոգեբանական ծառայության աշխատանքը մարզերում՝ նախարարության սայլակավոր-հաշմանդամ աշխատակիցների ակտիվ ներգրավմամբ:
ԱԻ նախարարն այցելեց նաև Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատները, ծանոթացավ վերջիններիս շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինման խնդիրներին՝ Դ. Տոնոյանը հանձնարարեց հրատապ պլանավորել արդիականացման գործընթացը: ՀՓՋ-ների գույքային սպառազինությունը շվեյցարական տեխնիկայի միջոցով:
Կոտայքի մարզում ԱԻ նախարարը եղավ Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ քաղաքների և Հրազդանի ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Խոսելով մարզային ՀՓՋ-ների վերազինման և անձնակազմի վերապատրաստման հնարավորությունների մասին՝ Դ. Տոնոյանը կարևորեց փրկարարների ունակությունների բարձրացումը առաջին բուժօգնության տրամադրման ոլորտում, որպեսզի յուրաքանչյուր փրկարար կարողանա լիարժեք առաջին բուժօգնություն տրամադրել տուժածին նախքան հիվանդանոց հասցնելը: Քննարկվեց նաև մարզային փրկարարական ծառայություններում փրկարարների համազգեստի որակի լավացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:
Շրջայցի ընթացքում ԱԻ նախարարը հանդիպեց նաև քաղաքապետերի և համայնքապետերի հետ, քննարկվեցին համայնքներում աղետների ռիսկի նվազեցմանը միտված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ վերջիններիս ծախսերը համայնքային բյուջեում ներառելու ճանապարհով և տեղական ինքնակառավարման մարմինների ու հրշեջ-փրկարարական ջոկատների համագործակցության խորացումը՝ համայնքներում բնակչության պատրաստվածության և դիիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55