«168» ժամ թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացել է Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նիստը կայացել է սովորականի նման, առանց որեւէ արտառոց միջադեպի, հայտարարության, բոյկոտի: Նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ հայտարարություններ ԵՏՄ-ի կարեւորության, այդ կառույցն ամրապնդելու անհրաժեշտության եւ այլ անիմաստ երեւույթների մասին: Այն դեպքում, երբ նման հայտարարություն` գոնե դիվանագիտական ձեւակերպումներով, պետք է հնչեր Հայաստանի կողմից ու Հայաստանի անունից, պետք է հնչեր՝ հանուն արդարության, հանուն արժանապատվության ու հանուն ապրիլյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորների հիշատակի: Որովհետեւ սա այն նիստն էր, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին` Երեւանում, սակայն տեղի ունեցավ Մոսկվայում, որովհետեւ Ադրբեջանի դաշնակից Ղազախստանի պահանջով ու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուաստանի լուռ համաձայնությամբ՝ ԵՏՄ ղեկավարները հրաժարվեցին մեկնել Երեւան` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության: Դա ԵՏՄ-ի հերթական նվերն էր Ադրբեջանին, որին Ռուսաստանը ցանկանում է այդ կազմակերպության անդամ դարձնել ամեն գնով, այդ թվում, ինչպես ռուսներն են խոստովանում` Լեռնային Ղարաբաղի: Եվ ահա, այդ ամենից հետո, հանուն Ադրբեջանի՝ Երեւանում նախատեսված նիստը տեղափոխելուց ու մեկ ամիս անց կրկին Երեւանում անցկացնելուց հետո, Հայաստանը որեւէ կերպ, որեւէ ելույթով չի արձագանքում մեկ ամիս առաջ տեղի ունեցածին: Որովհետեւ Երեւանում այս նիստը բարձր մակարդակով կազմակերպելուց առաջ Հայաստանը մասնակցել է ապրիլի 8-ից մի քանի օր անց Երեւանի փոխարեն Մոսկվայում կայացած նիստին, մասնակցել է ու կրկին որեւէ կերպ չի արձագանքել ԵՏՄ-ի կողմից՝ հանուն Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ արված, մեղմ ասած, վիրավորական քայլին: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար իրականում թշնամական կառույց է: Ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցի անդամ երկրների մեծամասնությունն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, այլ՝ որովհետեւ այդ կառույցում մեր ռազմավարական գործընկերը միջոցների մեջ խտրություն չի դնում Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի համար Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու շուրջ առեւտրի սակարկության առարկա է, որին ռմբակոծելու համար Ռուսաստանը նաեւ ծանր սպառազինություն է վաճառում այդ երկրին: Երեկ Երեւանում կայացավ այն կառույցի վարչապետների նիստը, որին անդամակցելու համար նաեւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որի պատճառով զոհվեցին հարյուրից ավելի հայ զինվորներ: Նրանք զոհվել են ընդամենը մեկ ամիս առաջ` այն պատերազմի ժամանակ, որի պատճառով ԵՏՄ ղեկավարները բոյկոտեցին Երեւանը` Բաքվին չնեղացնելու համար: Փառք ու պատիվ հայ դիվանագետներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44