Իրանը հայտարարել է 15 ամերիկյան ընկերությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների և Իսրայելի հետ համագործակցության համար պատժամիջոցներ սահմանելու մասին. հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ գործողությունները ձեռնարկվել են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին ի պատասխան: Ինչպես նշվում է հայտարարությունում, իրանական պատժամիջոցները սահմանվել են ընկերությունների դեմ, որոնք «ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ահաբեկչության աջակցությանը և տարածաշրջանում ժողովուրդների ճնշմանը»:
Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ ընկերությունները «կոպտորեն խախտել են մարդու իրավունքները» և համագործակցել են Իսրայելի հետ պաղեստինցիների դեմ:
Գործակալությունը նշում է, որ դեռ հայտնի չէ, թե այդ ընկերություններն արդյոք որևէ գործարքներ իրականացն՞ում էին Իրանի հետ և արդյոք պատժամիջոցները ազդելո՞ւ են նրանց վրա:
Իրանական պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել BENI Tal, United Technologies Produces, RAYTHEON, ITT Corporation, Re/Max Real Estate, Oshkosh Corporation, Magnum Research Inc, Kahr Arms, M7 Aerospace, Miitary Armament Corporation, Lewis Machine and Tool Company, Daniel Defence, Bushmaster Firearms International, O.F Mossberg & Sons և H-S Precision Inc.ընկերությունները:
Հայտարարությունում նշվում է, որ ցանկի վրա աշխատանքները կշարունակվեն, և անհրաժեշտության դեպքում ցանկում կընդգրկվեն այլ ամերիկյան իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Ավելի վաղ` մարտի 24-ին հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սամանել 30 օտարերկրյա ընկերությունների և անհատների դեմ Իրանին հրթիռային ծրագրի համար տեխնոլոգիաներ փոխանցելու և Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ արտահանման վերահսկողության օրենքները խախտելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26