Նախընտրական շրջանում հիմնադրելով ներդրողների ակումբ, Սամվել Կարապետյանը փաստացի ամրացնում է վարչապետ Կարեն Կարապետյանի թիկունքը` միս ու արյուն տալով վարչապետի կողմից հնչող ներդրումների մասին խոստումներին :
Չգիտեմ Սամվել Կարապետյանի հետ Հայաստան ժամանած մեր մյուս գործարարները ինչպիսի ներդրումներ կկատարեն, բայց վստահ եմ, որ Սամվել Կարապետյանն իր խոստացած գոլերը կխփի` ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում :
Մարզային այցերի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրումներ է խոստացել և Սամվել Կարապետյանի այցով և ներդրողների ակումբ ստեղծելով ցույց են տալիս վարչապետի խոստացած ներդրումների աղբյուրնրի մի մասը:
Պետք է նաև նկատենք նախընտրական շրջանում Սամվել Կարապետյանի և մյուս ռուսաստանաբնակ հայ գործարաների սատարումը վարչապետ Կարեն Կարապետյանին, անուղղաիկի սատարում է նաև ՀՀԿ –ին, ինչը նշանակում է , որ այս գործարարները ստանձնում են նաև քաղաքական պատասխանատվություն ՀՀԿ -ի համար և համապատասխանաբար կիսելու են ՀՀԿ-ի ապագա հաջողությունների դափնիները կամ անհաջողությունների քննադատությունը :
Նաև ուզում եմ նշել, որ Հայաստանի տնտեսությունը իսկապես ներդրումների կարիք ունի և շնորհակալ եմ Սամվել Կարապետյանին և նրա ընկերներին` Հայաստանի տնտեսությունը սնուցելու պատրաստակամության համար...
Ի դեպ, որքան էլ տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի խաթր է փորձում օգնել Հայաստանին, հատուկ ուզում եմ նշել, որ Մեծ Բարերարը միշտ էլ եղել է Հայաստանի և Արցախի կողքին` անկախ այն բանից, ով է եղել իշխանության :
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01