«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Գառնիում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպել է բնակիչների հետ:
«Մենք ունենք ռեալ հնարավորություն ապրիլի 2-ին ձեր քվեի միջոցով իրականացնել իշխանափոխություն, որովհետև ձեր քվեն մեր ամենաուժեղ զենքն է։ Մեր զենքը Կալաշնիկովը չէ, այլ ձեր քվեն է»,-ասաց նա:
Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքով սահմանված են լրջագույն մեխանիզմներ, քվե կեղծել հնարավոր չի լինելու և երեք տարի ազատազրկում է նախատեսված ընտրակեղծարարների համար:
Ըստ նրա՝ իշխանության հիմնական մրցակիցը «Ծառուկյան» դաշինքն է: Նաիրա Զոհրաբյանը նաև գտնում է, որ պետք է փոխել խորհրդարանի որակը: Նա նշեց, որ մինչ այսօր որևէ քաղաքական ուժի չեն քննադատել և պահել են քաղաքակիրթ բանավեճի սահմանները:
«Բայց երկու օր է՝ տեսնում ենք, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա, անցել են «Ծառուկյան» դաշինքին վարկաբեկելու: Չի ստացվելու, ժողովուրդը միամիտ չէ, ժողովուրդը բոլորի կենսագրությունը, անցած ճանապարհը գիտի, գիտի, թե ով ոնց է իշխանությունից ստանում իր նպաստը և սկսում ծառայել այս իշխանությանը, ով ինչի վրա անցնելով եկավ պաշտոնի և երեք ամիս աշխատեցին ու դուրս մղվեցին»,-ասաց նա և մեջբերեց «Ելք» դաշինքի անդամ Արամ Զավենի Սարգսյանի խոսքերը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, ով ասել էր, որ այս երկրում առանց իշխանության թույլտվության նույնիսկ կաթի մթերման կետ հնարավոր չէ ունենալ:
«Հիմա հարցնում եմ՝ պարո՛ն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, այդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞: Կամ քո եղբայրը Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի գլխավորող Վիգեն Սարգսյանի խորհրդականն է և Արարատի մարզում աշխատում է ՀՀԿ-ի համար, դա ինչպե՞ս է լինելու: Բա դրա համար էլ դու գնացել ես, առաջադրվել ես Սյունիքում, բաժանել եք երկու եղբայրների մեջ»,-ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կիսատ-պռատ վստահություն իրենց պետք չէ, քանի որ 20-30 պատգամավորով հնարավոր չէ խորհրդարանում հարց լուծել: Նա բացառեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ որևէ համագործակցություն:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55