Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ կառավարության գործողությունների առաջատարը Գառնիի բնակիչներին ոռոգման ջրից զրկելու ծրագիրն է: Գառնիի բնակչները գյուղ.մթերքների սպառման շուկայում անթույլատրելիորեն երկար են դիմանում: Կառավարությունը գտել է այդ հարցի ռադիկալ լուծումը,-չկա ջուր՝ չկա գյուղ.մթերք, չկա գյուղ մթերք՝ չկա գյուղ.մթերքի սպառման սեփականաշնորհված տարածքի մրցակից: Մյուս կողմից Գառնի գյուղը պատմականորեն հայտնի է իր դիմադրողական կամքի ռեսուրսով: Գուցե դա պայմանավորված է այդ գյուղի առնվազն երեք հազար տարվա գոյությամբ: Նույնիսկ ժամանակին աշխարհակուլ քրիստոնեությունը չի կարողացել Գառնիի հեթանոսական տաճարը հողին հավասարեցնել: Բոլշևիկյան ռեպրեսիաները զգալի չափով ազդեցին, բայց չկարողացան լիովին վերացնել գառնեցիների ապրելու կամքը: Քանի որ ՀՀԿն անցյալը ջնջելու ծրագրերում մրցակցում է վաղ շրջանի քրիստոնեության և վաղ շրջանի բոլշևիզմի հետ, ամեն ջանք գործադրում է կոտրելու դիմադրողական կամքի այդ բաստիոնը: Ոչ քրիստոնեությունը, ոչ բոլշևիզմը չունեցան մտքի այն թռիչքը, որով կարողանային Գառնի գյուղի բնակիչներին զրկել ջրից: ՀՀԿն նոր մեթոդներ է կիրառում Երկիր մոլորակի վրա երեք հազար տարվա գոյության վկայականով քիչ բնակավայրերից մեկը վերացնելու հարցում՝ բազմագլուխ /թե՞ ընդամենը յոթ գլխանի/ վիշապ է նստեցնում ջրի ակունքին: Գառնեցիները կամ պետք է ամեն օր վիշապին հանձնեն մի երիտասարդ աղջիկ /լրացուցիչ հարկ վճարեն ՀՀԿին/, կամ կտրեն վիշապի գլուխները , կամ թողնեն իրենց բնակավայրը և արտագաղթեն: Վերջին դեպքում ՀՀԿն կհայտարարի, որ արտագաղթելը հայ ժողովրդի ՛՛խասյաթն է՛՛, և քանի դեռ իրենք չեն արտագաղթում և հաջողությամբ բազմանում են՝ ավելացնելով վիշապի գլոխները, հաստատում են, որ իրենց պատկերացումներում իրենք հայերի հետ կապ չունեն: Կգտնվի՞ վիշապի գլուխը կտրող հերոսը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34