Թուրքական SONAR մասնավոր հետազոտական կենտրոնը նոր հարցումների տվյալներ է հրապարակել Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ ծառայության անցկացրած հարցումների համաձայն՝ կառավարման նախագահական համակարգին կողմ քվեարկել են պատրաստվում հարցվածների 48.8 տոկոսը, իսկ «Ոչ» են քվեարկելու հարցվածների 51.2 տոկոսը: Ընդ որում՝ կենտրոնի աշխատակիցները նկատել են, որ «Ոչ» քվեարկել պատրաստվողները դժվարանում են ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու քաղաքական նախընտրությունները:
Նշվում է, որ հարցումներն անցկացվել են Թուրքիայի 26 նահանգներում, հարցմանը մասնակցել է շուրջ 5.000 քաղաքացի:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44