Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Անդրանիկ Աբրահամյանի տված հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները:
Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Անդրանիկ և Արտյոմ Աբրահամյանների կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչ Դ. Շահբազյանը ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածքում խուզարկել է Անդրանիկ Աբրահամյանի ավտոմեքենան, որի ընթացքում հայտնաբերել է Վերտու ապրանքանիշի բջջային հեռախոս: Սակայն քննիչը, նշված հեռախոսն ավազակային հարձակման ժամանակ հափշտակված լինելու վարկածը ստուգելու և դրա հետ կապված անհրաժեշտ այլ քննչական և դատավարական գործողություններ կատարելու փոխարեն, թաքցրել է դրա հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին. ավելին, հեռախոսն ապօրինի վերցրել և 4 ամիս շահագործել է իր կարիքների համար:
Հետագայում, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Դ. Շահբազյանն ապօրինի մերժել է Ա. Աբրահամյանի` Վերտու-ն վերադարձնելու վերաբերյալ իրեն ներկայացրած միջնորդությունը` անհիմն պատճառաբանելով, թե, իբր, դեպքի վայրի զննության և ավտոմեքենայի խուզարկության ժամանակ բջջային հեռախոս չի հայտնաբերել` թաքցնելով այն իր կողմից տևական ժամանակով շահագործելու հանգամանքը:
Այսպիսով, քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` էական վնաս հասցնելով ինչպես պետության, այնպես էլ Ա. Աբրահամյանի օրինական շահերին ու իրավունքներին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26