«Հաջողություն ` ահա թե ինչն է ստեղծում մեծ մարդկանց»... Նապոլեոն Բոնապարտի այս խոսքերը ուղենիշ դարձան Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի մի խումբ երիտասարդների համար, որպեսզի նրանք իրականացնեն իրենց մտահղացումը՝ կիսվելու իրենց տարեկից ընկերների հետ հաջողության հասնելու գաղտնիքներով: Նման կարևոր խորագրով երիտասարդական ֆորում իրականացնելու համար նախ անհրաժեշտ էր ինչպես հմուտ և կայացած դասընթացավար, այնպես էլ ժամանակակից ու իր կյանքում հաջողությունների հասած անհատ, ով իր օրինակով և ամենօրյա աշխատանքով կարող էր չափանիշ դառնալ մեր երիտասարդներին: 2017թ-ի մարտի 26-ին ՊԳԵԴ-ը կազմակերպեց «10 քայլ դեպի հաջողություն» խորագրով կրթական ծրագիր, որի շրջանակներում փորձ արվեց ներկայացնել՝ ինչու են հաջողակ մարդիկ հաջողակ, և ինչու են հաջողակները ամենաշատ անհաջողություններ գրանցած մարդիկ, ինչպես բարձր վարձատրվել ներքին ռեսուրսների, շնորհների և գիտելիքների շնորհիվ ու արձանագրել մեծ ձեռքբերումներ, գտնել հաջողության բանալիներ` ձեր նախընտրած բնագավառում՝ առաջատարն ու լավագույնը լինելու համար։ Այս աննախադեպ ծրագրի դասընթացավար ընտրվեց Լիլիթ Ամիրշադյանը (The Rich Life Club-ի, True Success Club-ի անդամ, Success Club Armenia –ի հիմնադիր, «Կնոջ Կողքին» ՀԿ հիմնադիր, Սովորում է Նիկոլայ Լատանսկիի անվան «Իրական հաջողություն» ակադեմիայում և Թի Հարվ Էյքերի անվան ակադեմիայում), ով փայլուն իրականացրեց իր առաքելությունը: Ծրագրի հաջող իրականացման համար ՊԳԵԴ կազմակերպությանը հովանավորեց և իր սեփական փորձով երիտասարդների հետ կիսվեց ARMENIAN ROYAL PALACE հյուրանոցային համալիրի սեփականատեր, բարերար Մելիք Սաֆարյանը, ով, համաձայն իր խոստմանը, սկսել է մշտապես աջակցել ու հովանավորել երիտասարդական մի շարք կրթական ու բարեգործական ծրագրեր: Մոտ 100 երիտասարդ մասնակիցների համար կազմակերպված սեմինարի ավարտին ՊԳԵԴ կազմակերպության հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, նկատի առնելով Մելիք Սաֆարյանի գործուն աջակցությունը և ազգանվեր նախագծերի իրականացման հանդեպ նրա բացառիկ նվիրվածությունը, պարոնՍաֆարյանին հանձնեց Պետական Գործիչների Դպրոցի շնորհակալագիրը՝ հետագա համագործակցության և առավել հնչեղ նախագծեր համատեղ իրականացնելու ազնիվ ակնկալիքով: ՊԳԵԴ կազմակերպությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում երիտասարդական սեմինարի բոլոր մասնակից երիտասարդներին ու մեր թիմի այն անդամներին, ովքեր կազմակերպեցին այս հավաքը և հույս ենք հայտնում, որ Սաֆարյան ընտանիքի նման շատ ընտանիքներ ու անհատներ կարող են օգտակար լինել մեր երիտասարդների կայացմանն ու մեր երկրի բարգավաճմանը:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26