Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 27-ին այցելել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմին: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Նախընտրական քարոզարշավի քարոզչական հանձնախմբից` հավելելով. «Նա հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ Նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի հետ:
Ողջունելով դեսպանին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նախ ներկայացրեց Դաշնակցության քարոզարշավի ընթացքը, մոտեցումները, ապա կարեւորեց ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: Վարդանյանը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին այն աջակցության համար, որի շնորհիվ այսօր կյանքի են կոչվել ընտրական օրենսգրքի մի շարք պահանջներ, հնարավոր է եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել:
Դեսպան Միլսն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն կենսական նշանակություն ունի: «Քվեարկելու իրավունք ունեցող բոլոր անձանց ես շարունակում եմ հորդորել ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը՝ իմանալով, որ այն փակ է ու գաղտնի և որ տեղամասերում կիրառվող նոր տեխնոլոգիաներն իրենց քվեարկության արդյունքը չեն արձանագրում: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հանդես բերեն պատասխանատու վերաբերմունք և հետևեն օրենքին թե՛ քարոզչության շրջանում, և թե՛ քվեարկության օրը: Հավասարապես կարևոր է նաև այն, որ ընտրողներն էլ իրենց հերթին պատասխանատու լինեն՝ չվերցնեն կաշառք և այսօր տրվող մի քանի դրամի դիմաց չվաճառեն իրենց երեխաների ապագան»,- նշեց նա:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների մի գործընթաց, որի մի մասն է միայն նոր խորհրդարանի ձեւավորումը: Այս գործընթացում ՀՅԴ-ի դերը առանցքային է եղել: Ռուստամյանը հիշեցրեց, թե Ընտրական օրենսգրքի շուրջ ինչ աննախադեպ համաձայնություն ձեռք բերվեց քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Ռուստամյանը եւս կարեւորեց, որ ընտրողը գիտակցի իր քվեի ուժը՝ մանավանդ, երբ երկրում կառավարման համակարգ է փոխվել: ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը նկատեց, որ թեեւ այս փուլում դժվար թե բոլորը կգիտակցեն իրենց քվեի ուժը, բայց այլեւս հստակ է, որ հնարավոր է նոր որակի իշխանություն ձեւավորել:
Դաշնակցության ներկայացուցիչները ընդգծեցին նաեւ, որ սուտ խոստումներ չեն տվել, ամբոխավարություն չեն արել, ե՛ ւ ընդդիմություն, ե՛ ւ իշխանություն եղած ժամանակ իրենց սկզբունքները չեն փոխվել: Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցինվերջերս դպրոցի տնօրենների կողմիցքարոզչություն իրականացնելու աղմուկ հանած դեպքի, Կոնգրես ՀԺԿ դաշինքի առաջ քաշած «խաղաղություն» ծրագրի եւ Դաշնակցության հետագա անելիքներիվերաբերյալ»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26