Այսօր աշխատանք փնտրողներն առավել իրազեկված են զբաղվածության պետական ծրագրերի մասին, ինչին նպաստել է քաղաքացիների հանրային իրազեկումը, աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը, գործատուների ակտիվ մասնակցությունը. «Կենսաձև» հաղորդման շրջանակներում կենտրոնների ակտիվ գործունեության, աշխատանք փնտրողի հետ տարվող աշխատանքի մասին խոսել է «Զբաղվածության պետական ծառայության» Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մատինյանը:
«Ունենք բազմաթիվ հաջողված ծրագրեր, որոնց շնորհիվ և՛ 2015-ին, և՛ 2016-ին աճ ենք արձանագրել, իսկ արդեն 2017-ին մեր շահառուների հետաքրքրվածությունը բավականին մեծացել է:
Գործատուների շրջանում ևս իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է: Նրանք տարբեր աղբյուրներից տեղեկանում են մեր ծրագրերի մասին և ակտիվ մասնակցություն ցուցաբերում»,- նշել է Նարինե Մատինյանը:
Վերջինիս խոսքով, թեպետ գործազրկության նպաստ այլևս չի տրամադրվում, բայց դրա փոխարեն կան ծրագրեր, որոնք ուղղված են գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորմանը և կայուն զբաղվածության ապահովմանը:
«Տարածքային կենտրոնները իրականացնում են աշխատանք փնտրող անձանց հաշվառում, որտեղ կարող են հաշվառվել բոլոր աշխատանք փնտրողները, անկախ իրենց զբաղված լինելու հանգամանքից: Եթե մարդն աշխատանք է փնտրում, ուզում է փոխել աշխատանքը կամ ուզում է երկրորդ աշխատանքն ունենալ, դարձյալ կարող է հաշվառվել զբաղվածության տարածքային կենտրոնում և ստանալ աշխատանքի առաջարկ: Գործազուրկի կարգավիճակ ստանում են միայն չզբաղված անձինք:
Հաշվառման ընթացքում աշխատանք փնտրողները ստանում են մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, իրականացվում է կարիքի գնահատում՝ ելնելով կոնկրետ անձի կարիքներից: Տարածքային կենտրոնի մասնագետները կազմում են եզրակացություն, որտեղ որոշվում է աջակցության այն հիմնական թիրախները, որոնք կարող են նպաստել անձի աշխատանքի տեղավորմանը, որից հետո համապատասխան աշխատատեղի առկայության դեպքում պայմանավորվածություն է ձեռք բերվում գործատուի հետ»,- մանրամասնել է Նարինե Մատինյանը:
Հատկանշական է, որ Կենտրոնի ծրագրերում կարող են ընդգրկվել նաև աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք: Վերջիններս իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման:
Որպես գործազուրկ հաշվառվելու և զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար անձը պետք է դիմի իր բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոն, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան, ինչը հնարավորություն է ընձեռում բավարար հիմքեր ստեղծել սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու և շահառուներին առավել կարճ ժամկետներում որակյալ ծառայություններ մատուցելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26