Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է մոտ ապագայում գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելի՝ Գերմանիային արտահանձնումը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Էրդողանը կրկին քննադատել է Եվրոպային մի շարք երկրներում թուրք նախարարների ելույթները չեղարկելու համար և նշել, որ դրանք անտրաբանական քայլեր էին, իսկ լրագրող Յուջելի ճակատագիրը պետք է որոշի թուրքական դատարանը:
«Այն, ինչ անում է Գերմանիան, իրենք էլ չեն կարող բացատրել: Ես նրանցից ուզեցի Գերմանիայում գտնվող 4.500 քուրդ գրոհայինների վերաբերյալ փաստաթղթեր: Պատասխան չկա: Նրանք միայն ինձանից ուզում են երկքաղաքացիություն ունեցող մի լրագրողի ազատ արձակումը: Մեզանում դատական համակարգը ձեզ պես չէ, ավելի անկախ է, իրենք պետք է նայեն, հետաքննեն, մենք էլ համբերությամբ սպասենք: Դուք միլիոնավոր ահաբեկիչների եք պահում ձեր երկրում ու ֆինանսավորում», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ։
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55