ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է հստակ բարձրաձայնի այդ մասին, Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ընդունի ու դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները:
Այնուհետև Շիֆը մանրամասնել է, որ ինքը միացել է Ներկայացուցիչների պալատի անդամ Դևիդ Թրոթին, մյուս կոնգրեսականներին ու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներին՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչ անող երկկուսակցական բանաձևը:
«Ներկայացված բանաձևից ակնհայտ է դառնում, որ մենք չենք կարող դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում և Սիրիայում ապրող կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացվող մերօրյա ցեղասպանություններին, եթե կանխակալ մոտեցում ցուցաբերենք ցեղասպանությունների ճանաչման հարցում և խուսափենք պատասխանատվությունից, քանի որ դա կարող է վնասել ընկերոջ կամ թշնամու հետ հարաբերություններին»,-գրել է Շիֆը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրերս ներկայացված բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից և կանխել այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունները:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումն էապես կնպաստեն միջազգային հանրության կողմից մերօրյա ցեղասպանությունների կանխմանը:
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03