Բաղդադն ակնկալում է, որ շուտով Իրաքի ամբողջ տարածքը կազատագրվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմական ուժից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:
«Ինչ վերաբերում է ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակին և այն արմատախիլ անելուն՝ դա որոշ ժամանակ կպահանջի, սակայն երկրի վրա ԻՊ-ի ներկայությունը որպես ռազմական ուժ, ես կարծում եմ, կավարտվի կարճ ժամանակում»,- ասել է նա:
Իրաքի նախագահի խոսքով՝ ԻՊ-ի՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ ժամանակ առ ժամանակ գործողությունների դիմող խմբերի դեմ հաղթանակի համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:
«Եթե խոսենք ռազմական ասպեկտի մասին, ապա այժմ Իրաքի բանակը և այլ խմբավորումներ պայքարում են ԻՊ-ի դեմ: Մենք ստացել ենք և շարունակում ենք օգնություն ստանալ տարբեր երկրներից, բայց մեզ ժամանակ կպահանջվի ԻՊ-ի դեմ հաղթանակի համար, քանի որ ԻՊ-ը ոչ միայն ռազմական ուժ է, այլև ահաբեկչական գաղափարախոսություն, որը դիմում է գործողության տարբեր ձևերի»,- նշել է Մասումը:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55