Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը զգուշացրել է Եվրոպային՝ չխառնվել իրենց ներքին հարցերին, և հայտարարել, որ իրենց չի հետաքրքրում Արևմուտքից եկող քննադատությունը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Այս ազանը (մզկիթներից եկող կրոնական կոչը նամազի աղոթքից առաջ -tert.am) չի լռի, թուրքական դրոշը չի խոնարհվի երբեք, սա մեր ամեն ինչն է: Ձեր բերանից դուրս եկածը մեր ականջը չի լսում», - ասել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ Եվրոպան լայն աջակցություն է ցուցաբերում քուրդ զինյալներին և Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչներին:
Յըլդըրըմը նաև գանգատվել է, որ Եվրոպայում կարծես նորաձև է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ թշնամանքի դրսևորումը:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ հատկապես Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44