Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից կա հստակ հանձնարարական՝ ամեն ինչ անել, որ ընտրական գործընթացի վրա ստվեր չընկնի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Այն պահից սկսված, երբ սկսեց վիճարկվել, շահարկվել լրացուցիչ ցուցակներում անձանց ընդգրկվելու հարցը, և ընդհանրապես ընտրական գործընթացներով պայմանավորված բոլոր գործառույթների առումով, ոստիկանության պետի կողմից հստակ հանձնարարական տրվեց՝ ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտրվեն չարաշահումներ և որ ընտրական գործընթացի վրա ստվեր չընկնի»,- ասաց Բիչախչյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ՝ ըստ գտնվելու վայրի, ցուցակում ընդգրկվելու համար տրամադրվել է մոտ 17 հազար տեղեկանք, իսկ այս ընտրություններին այդ թիվը 28 հազար է: Թվի ավելացման հետ կապված ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հետևյալ պարզաբանումն արեց. «Հայաստանի Հանրապետության համար 28 հազարը և 17 հազարը, կարծում եմ, մեծ թիվ չէ: Բացի դրանից՝ նոր ԸՕ-ով, ըստ գտնվելու վայրի, ցուցակում ընդգրկվելու համար դիմում կարող են ներկայացնել նաև ընտրական հանձնաժողովի անդամները: Կան այլ աշխատողներ, ծառայողներ ևս, որոնք գտնվում են իրենց բնակության վայրից դուրս»:
Բիչախչյանը նշեց, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվի նախնական հրապարակումից հետո այդ թիվը մոտ 500-ով նվազել է. «Կատարվում են ճշգրտումներ, մահացած անձանց տվյալները հանվում են պետական ռեգիստրից»,- ասաց նա:
Հարցին, թե ԱՎԾ տվյալներով բնակչությունը 3 մլն է, իսկ ռեգիստրում ընդգրկված է 2.5 մլն ընտրող, ինչպես է ստացվում, որ բնակչության մոտ 85 տոկոսը ընտրելու իրավունք ունի, Բիչախչյանը պատասխանեց. «Այլ բան է վիճակագրական վերլուծությունը և այլ բան է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալը»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26