Մարտի 28-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում կայացավ հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բրիգադի հրամանատար, գեներալ, տիկին Դաունե Դեսկինսին և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրեց տրամադրված հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի տեխնիկական բնութագրերը, հնարավորություններն ու որակական հատկանիշները:
Լրագրողների հետ զրույցում նախարար Դ. Տոնոյանն ասաց.
-Այսպիսի սարքավորումներ և հանդերձանք մենք դեռևս չենք ունեցել: Սա շատ բարձր որակի և մակարդակի գույք է, որն օգնելու է մեզ բարձրացնել կարողությունները, չափանիշները, և, առհասարակ, մեր տեխնիկական հագեցվածությունը փրկարար ծառայությունում:
ԱՄՆ դեսպանը ևս ընդգծեց, որ տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա մեծացնել հրշեջների կարողությունները՝ փրկարար թիմերին հնարավորություն տալով առավել արդյունավետ արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակներում: Նրա խոսքով՝ սա միաժամանակ թույլ կտա ապահովել անվտանգության հավելյալ երաշխիքներ հայ հրշեջների համար, երբ նրանք կիրականացնեն կյանքեր փրկելու իրենց կարևոր առաքելությունը:
-Տարիների ընթացքում ԱՄՆ զինված ուժերի իրականացրած մարդասիրական ծրագրերը և այս նվիրատվությունը սոսկ մի բաղադրիչ են ԱՄՆ զինված ուժերի ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ամուր ու տևական համագործակցության շրջանակում, - եզրափակեց Ռ. Միլսը:
Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը և հանդերձանքը ձեռք են բերվել ՓԾ կարիքներին համապատասխան և կբաշխվեն Հայաստանի չորս քաղաքների (Մասիս, Արտաշատ, Սիսիան և Մեղրի) հրշեջ-փրկարարական ջոկատների միջև:
Նոր գույքը կնպաստի մարզերում աղետների ռիսկի նվազեցմանը, տեղի հրշեջ-փրկարարական ջոկատների պատրաստվածության, ինչպես նաև՝ անձնակազմի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Տրամադրված գույքի նկարագիր

17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55